Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Այցի շրջանակում տեղի է ունենալու Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։
Հանդիպումից հետո Փաշինյանն ու ֆոն դեր Լայենը հանդես կգան համատեղ հայտարարություններով և կպատասխանեն լրագրողների հարցերին։
Հիշեցնենք՝ նա երեկ Ադրբեջանում էր:





