Հանրային հեռուստաընկերությունը վաղուց ՔՊ-ի քարոզչամեքենան է․ Ռոբերտ Քոչարյան

11 Մայիսի, 2026

 

«Ամիսներ առաջ ասուլիսում մի միտք ասացիք, որը մինչև հիմա իշխանությունն ու իշխանական քարոզչամեքենան շահարկում է։ Այն է, որ․ «Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29․800 քառակուսի կիլոմետրով»։ Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարվեց, իբր Ձեր հայտարարությունը լեգիտիմացնում է հարձակումը Հայաստանի վրա, քանի որ դիտվում է որպես տարածքային նկրտում։ Ի վերջո, ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի իր 29,800 քառակուսի կիլոմետրով»— Իջևանում քարոզարշավի ժամանակ լրագրողը նման հարցադրումով դիմեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։

«Խոսքը չի գնում հարևանների հողերի վրա աչք դնելու մասին, խոսքը գնում է մեր ներուժի մասին։ Հայաստանում ապրում է 3 միլիոն հայ, դրսում կրկնակի ավելի, եկեղեցին, ընդհանրապես մեր լոբիստական հնարավորությունը։ Եթե չեմ սխալվում՝ այն ժամանակ նաև բանաձև էի առաջարկել՝ «փոքր երկիր, մեծ խաղացող» և օրինակներ եմ բերել տարբեր պետությունների։ Սա էր ընդամենը»,- պատասխանեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից: Հիշեցնենք , որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի...

«Play City»-ի և «Sodi world series»-ի համագործակցությունը` վտանգի տակ

  «Play City» կոմպլեքսի գործունեության մոտ երկու ամիս շարունակվող դադարեցումը լուրջ խնդիրներ է առաջացրել և՛ աշխատակիցների և՛ այնտեղ գործող կարտինգի դպրոցի համար։ Կարտինգի դպրոցը զրկված է մարզումների հնարավորությունից, մարզիկները չեն...

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Կառավարությունն արգելել է ԵԱՏՄ երկրներից տոմատի մածուկի որոշ տեսակների ներմուծումը

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ լոլիկի մթերումների գործընթացը կազմակերպելու և տեղական արտադրության տոմատի մածուկի իրացման խնդիրը մեղմելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 7-ի N1098 -Ն որոշմամբ ժամանակավոր /6 ամիս/ արգելք է սահմանվել...

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել. Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ ԱԱԾ-ն ասում է հանգիստ եղեք, մենք երկու օր առաջ էինք իմացել, որ այսպիսի բան կարող է լինել: Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա...

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանցին մտել է գյուղ, կրակել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: «Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե...