Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։
Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու ուսուցիչ կա։ Հարձակման հանգամանքները պարզվում են։






