Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են՝ Աղազարյանի դեմ հարուցված քրգործով նախաքննությունն ավարտվել է

10 Ապրիլի, 2025

Հակակոռուպցիոն կոմիտեն հաաղորդագրություն է տարածել նախկինում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական վարույթով զարգացումների վերաբերյալ՝  նշելով, որ նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը հաստատվել է,  վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:

Հաղոդագրությունում, մասնավորապես, նշված է․

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»:

Նմանատիպ նյութեր

Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով

Հայկական կողմից խաղաղության պայմանագրի վերաբերյալ հնչող տարբեր հայտարարություններին ուշադրությամբ հետևում ենք։ Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ադրբեջանն իր բարի կամքն է դրսևորել պատմական...

5000-ից 20 000 դրամ․ ՆԳ նախարարը՝ ավելացված տուգանքների մասին

  «Երկրորդ գծի կանգառների մասով մենք տասնյակ հազարավոր տուգանքներ, այսինքն՝ վարչական պատասխանատվության միջոցներ ենք արձանագրել։ Բայց դուք էլ եք արձանագրում, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կարող է չփոխվել։ Հիմա ո՞րն է պետության...

Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին

Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Սերբիայումտեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որում հաղթանակ է տարել «Ուսանողական ցուցակ» կուսակցությունը՝ ավարտին հասցնելով Ալեքսանդր Վուչիչի քաղաքական ուժի ավելի քան մեկ տասնամյակ տևած գերիշխանությունը։ Որքա՞ն ժամանակ էր...

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին․ CNN

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին․ CNN

Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ նախագահը մերժել է՝ Իսրայելի ընտրությունների հետաձգման վտանգի պատճառով։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Իսրայելի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 27-ին։ Հրապարակման համաձայն՝...

Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ Ալիևի առջև, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ...