Նեթանյահուն փորձել է համոզել Թրամփին կրկին հարվածներ հասցնել Իրանին, սակայն ԱՄՆ նախագահը մերժել է՝ Իսրայելի ընտրությունների հետաձգման վտանգի պատճառով։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Իսրայելի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 27-ին։ Հրապարակման համաձայն՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետը Թրամփին հայտնել է, որ նոր ռազմական գործողությունը կարող է բացասաբար ազդել ընտրությունների անցկացման վրա։
Նշվում է, որ ԱՄՆ զինված ուժերն արդեն պատրաստ են Իրանի դեմ նոր լայնածավալ ռազմական գործողություններ սկսել։ Դա կարող է տեղի ունենալ ԱՄՆ Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից հետո։





