Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. «Ժողովուրդ»

29 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված գործի դատական գործընթացում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գործի համար կարևորագույն վկա համարվող Արամ Մկրտչյանը այս պահին գտնվում է փախուստի մեջ և դատարանում չի ներկայացել այն ցուցմունքները տալու, որոնք, ըստ գործի տրամաբանության, պետք է էական նշանակություն ունենային մեղադրանքի հանգամանքները պարզելու համար։

Ավելին՝ մեր տեղեկություններով՝ իրավապահ մարմինները, չնայած նրա՝ որպես գործի կարևորագույն վկայի կարգավիճակին, փաստացի չեն ապահովել նրա ներկայությունը դատական գործընթացում։ Արդյունքում ստեղծվել է բավական տարօրինակ իրավիճակ. այն մարդը, որի խոսքերն ու փոխանցած տեղեկություններն առանցքային նշանակություն ունեն գործի մի շարք դրվագների համար, դատարանում չկա, սակայն նրա անունը շարունակաբար հնչում է։

Մասնավորապես, դատական նիստերի ընթացքում տարբեր վկաների կողմից ներկայացվող տեղեկությունների մի զգալի մասը, ըստ մեր աղբյուրների, կապվում է հենց Արամ Մկրտչյանի հետ։ Վկաները տարբեր դրվագների վերաբերյալ խոսելիս հղում են անում նրան՝ նշելով, որ այս կամ այն տեղեկությունն իրենք լսել են հենց Մկրտչյանից, կամ Մկրտչյանն է իրենց պատմել տեղի ունեցածի մասին։

Ստացվում է մի իրավիճակ, երբ դատարանում քննարկվող մի շարք հանգամանքների հիմքում դրվում են անձի փոխանցած տեղեկությունները, սակայն այդ անձը հենց դատարանում չէ՝ իր ասածը հաստատելու, մանրամասնելու կամ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելու համար։

Ու այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը՝ եթե Արամ Մկրտչյանը գործի համար այդքան կարևոր վկա է, ապա ինչո՞ւ նրա ներկայությունը դատարանում չի ապահովվել։ Իսկ եթե նրա փոխանցած տեղեկությունները վկայակոչվում են այլ անձանց կողմից, ապա որքանո՞վ կարող են դրանք ինքնուրույն հիմք հանդիսանալ մեղադրանքի համար։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ գործի նախնական փուլերում շրջանառված էր, որ Արամ Մկրտչյանի 8 դոլարանոց մատանի է նվիրել Աղազարյանի ընկերուհուն։ Խոսվում էր անգամ թանկարժեք մատանու մասին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս դրվագն այս պահին դատարանում չի քննվում։

Այսպիսով՝ Աղազարյանի գործի շուրջ ձևավորվում է մի բավական ուշագրավ պատկերը. առանցքային վկան, որի անունը շարունակում է հայտնվել այլ վկաների պատմություններում, դատարանում չկա, իսկ նրա փոխանցած տեղեկությունները շարունակում են շրջանառվել դատական գործընթացում։

Հարց է առաջանում՝ արդյոք իրավապահները փորձե՞լ են ապահովել Արամ Մկրտչյանի ներկայությունը դատարանում, ինչ կարգավիճակ ունի նա այս պահին, և եթե նա իսկապես գտնվում է փախուստի մեջ, ապա ինչո՞ւ նրա նկատմամբ անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն կիրառվ

Այս հարցերի պատասխանները կարող են էական նշանակություն ունենալ նաև Հովիկ Աղազարյանի գործի այն դրվագների գնահատման համար, որոնց հիմքում հենց Մկրտչյանի փոխանցած տեղեկություններն են»։

Նմանատիպ նյութեր

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են` «գործի» մանրամասների հրապարակայնացումը։ Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից...

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝...

Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. «Իրավունք»

Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Հայ Առաքելական Եկեղեցու, մասնավորապես Վեհափառ Հայրապետի դեմ նոր ալիք է նախապատրաստվում: «Հեսա նորից թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները, որոնք կիսում են վարչապետի կարծիքը, նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ»,-մի...

Թիրախում Գևորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում․ «Հրապարակ»

Թիրախում Գևորգ Փարսյանն է. իշխանությունները մի նենգ օպերացիա էլ այստեղ են ծրագրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ իրավապահներին հրահանգ է իջեցվել ստուգումներ իրականացնել նաեւ Կապանի համայնքապետարանում։ Համայնքապետ Գեւորգ Փարսյանը, ինչպես հայտնի է, Սյունիքում այն քչերից է, որ չի խոնարհվել Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ առջեւ, ինչպես...

Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»

Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ջերմուկ համայնքում նախատեսված են տեղական ինքնակառավարման...