«Երկրորդ գծի կանգառների մասով մենք տասնյակ հազարավոր տուգանքներ, այսինքն՝ վարչական պատասխանատվության միջոցներ ենք արձանագրել։ Բայց դուք էլ եք արձանագրում, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կարող է չփոխվել։
Հիմա ո՞րն է պետության այլընտրանքը՝ կամ բոլորս պիտի կոնսենսուսի գանք, որ այլևս չբողոքենք երկրորդ գծում կանգնած մեքենաներից, այդ մեքենաները որևէ կերպ չեն նպաստում խցանումների առաջացմանը, իսկ եթե նպաստում են, մենք պիտի դրա հետ հաշտ լինենք և հաշտ լինենք նրա հետ, որ պետության առաջարկած տուգանքն ավելի էժան է ստացվում, քան, օրինակ, սովորական ավտոկայանատեղիում կայանելու համար նախատեսված վճարը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





