«Այդ գործով կալանքի են տարել մի կնոջ, և գործը վիճակահանությամբ մակագրվել էր Մասիս Մելքոնյանին։ Ու պատկերացնո՞ւմ եք՝ Մասիս Մելքոնյանը տնային կալանք է տվել․ այնքան անհեթեթ է եղել։ Այսինքն՝ դատարանում այն կարգի չեն կարողացել ոչ մի ձև ցույց տալ այդ ամեն ինչը, որ նույնիսկ մեծն Մասիս Մելքոնյանը չի կարողացել կալանք տալ․ տնային կալանք է տվել այն դեպքում, երբ այդ կնոջը պետք է ուղղակի ազատ արձակեր հենց դահլիճից»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի՝ 9 միլիարդ դրամի թերհայտարաարգրման մասին հայտարարությանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




