«Ինձ թվում է՝ դուք անընդհատ այդ բլեֆ կինոյի տոմսն եք ուզում վաճառել մեր ժողովրդին։ Սիրելի հայրենակիցներ, մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չանցկացնի այդ Սահմանադրությունը, և դրա համար մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը գնա։ Հասկանո՞ւմ եք, դա է խնդիրը։ Այսինքն՝ առաջնայինը թույլ չտալն է բուլդոզերով Սահմանադրություն փոխել, որ ինքը բուլդոզերով Սահմանադրությունը փոխի։ Հետո ի՞նչ՝ Հայաստանը գաղութացնի, հետո գնա՞, թե՞ չգնա։ Մեր նպատակն է արգելել, որ ինքը գաղութացնի։ Սրանք ասում են՝ թողեք, թող գաղութացնի, հետո ինքը կգնա, և հետո այդ պայմանն էլ ինքը ներկայացնում է որպես նվեր։ Լսե՞ք, ձեզանից 2000 տարի առաջ Վերգիլիոսն ասել է՝ զգուշացեք ընծաներ բերող դանայացիներից, զգուշացեք խոսքը ամսական 66 անգամ փոխող Նիկոլ Փաշինյանի խոստումներից։ Ո՞ւմ եք ուզում այստեղ խաբել»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






