Դուք հեղափոխություն չարեցիք, որովհետև  հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ. Փաշինյան

18 Օգոստոսի, 2025

Նիկոլ Փաշինյանը իր ուղերձում անդրադարձել է քննադատություններին, թե խաղաղության պայմանագրի նախաստորագրումով Ղարաբաղյան հարցը փակվում է։

«Հիշեցնում եմ, որ դեռևս 2025թ.–ի մարտին հայտարարություն եմ արել Ազգային ժողովի ամբիոնից, դրանից հետո կոչով դիմել եմ ժողովրդին, ասել եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ և եթե համաձայն չեք, կոչ եմ արել հեղափոխություն անել։

Սիրելի ժողովուրդ, դուք հեղափոխություն չարեցիք, որովհետև  ինձ պես հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղություն հնարավոր չէ։ Ղարաբաղի հարցը որոշ ուժեր օգտագործում էին Հայաստանի զարգացումը թույլ չտալու համար։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ՝ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։

Իմ ընկալումն այն է, ովքեր համաձայն չեն այս ռազմավարության հետ, հայտնվում են կոնֆլիկտի վերակենդանացման տրամաբանության մեջ»,– ասաց Նիկոլ Փաշինյան։

Նմանատիպ նյութեր

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝...

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...