Դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք, որ չենք հաշտվում Արցախը կորցնելու ու 5000 զոհերի հետ․ Էլինար Վարդանյան

1 Հոկտեմբերի, 2025

Դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք, դե կներեք էլի, որ չենք հաշտվում Արցախը կորցնելու հետ, չենք հաշտվում 5000 զոհերի հետ: Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավորներին։

Մասնավորապես, ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանն իր ելույթում ասել էր․ «Տպավորություն ունեմ, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ փոքր տարիքում հաճախել են վշտի և դժբախտության խմբակ»։

«Ի՞նչ վշտի և դժբախտության մանկապարտեզի մասին եք խոսում, էդ վիշտն ու դժբախտությունն էս երկրի գլխին բերել է ձեր իշխանությունը, և հիմա ընդդիմությանը դասեր եք տալիս, որ վշտի և դժբախտության մասին ենք խոսո՞ւմ»,- ասաց Էլինար Վարդանյանը։

Նա իր ելույթում անդրադարձավ Հայաստանի ժողովրդավարությանը, նշեց, որ Հայաստանում հեղափոխական ժողովրդավարությունը հենվում է կալանքի վրա։

«Եվ որքան էլ ԵԽԽՎ ամբիոնից բարձրաձայն խոսեն հայկական ժողովրդավարության մասին, բուն Հայաստանում ժողովրդավարությունը դա կալանքն է, ժողովրդավարությունը կալանք պահանջող քննիչներն ու դատախազներն են, ժողովրդավարությունը կալանք տվող դատավորներն են։ Եվ տարիներ անց Հայաստանի այս փուլը հիշվելու է որպես պարտության և կալանքի փուլ։ Երբ բանտերում գտնվում են երկու արքեպիսկոպոս՝ ընդ որում՝ իրավական տեսանկյունից փնթի ու կարված գործերով, դա ժողովրդավարության անկում է»,- նշեց Էլինար Վարդանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը

Հայաստանում հոկտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի հրավիրած համահայկական այս հավաքին մասնակցելու են շուրջ քսան երկրներից ժամանած՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների պատասխանատուներ, ինչպես...

Զոհ ունենք բանակում

Զոհ ունենք բանակում

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: «Պաշտպանության նախարարությունը վշտակցում և...

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Խուզարկում են Առինջ մոլի տնօրենի տունը. «Արմլուր»

Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը, հաղորդում է ArmLur.am–ը։ Հիշեցնենք, որ Նազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, 50 մլն ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը՝ առանձնապես խոշոր չափերով (492 մլն դրամ) հարկեր...

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Լրացուցիչ 260 հազար դոլար՝ վարչապետի աշխատակազմի արտերկրյա այցերի համար. որոշում

Վարչապետի աշխատակազմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով հատկացվել է ևս 94,6 միլիոն դրամ (մոտ 260 հազար դոլար - խմբ․), որն ուղղվելու է արտասահմանյան աշխատանքային այցերի ֆինանսավորմանը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։...

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

87 մլն դրամ` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար. որոշում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ «Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր...