Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք․ Էլինար Վարդանյան

2 Փետրվարի, 2026

Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունը ունի պատրաստած ներքին պառակտման նոր թեմաներ և սցենարներ։

Գրել է ԱԺ պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

«Կառավարման էությունը՝ ներքին թշնամանք․

Վերջին յոթ տարիների Հայաստանի կառավարման հիմքը բաժանումն է։ Այս իշխանության միակ թթվածինը ներքին կոնֆլիկն է։ Յոթ տարի անընդհատ ներքին կոնֆլիկտներ են հրահրվել, հասարակությունը տրոհվել է՝ ընդհուպ մինչև ընտանիք։ Կոնֆլիկտների մի մասը էֆեկտիվ է աշխատել։ Մի մասը ժամանակի ընթացում թուլացել է, որոնք չեն աշխատել՝ մի կողմ են դրվել, բայց անընդհատ հրահրվել են նորերը։

Նոր կոնֆլիկտ

Հիմա հրահրվում է նոր կոնֆլիկտ՝ թոշակառուների և միջին և ցածր սերնդի միջև։ Ցուցադրաբար միլիոնավոր դրամներ են հատկացվում բարձրաստիճան պաշտոնյաներին, որը որևէ կապ չունի նրանց աշխատանքի արդյունավետության և կառավարման հետ։ Ուղղակի բաժանվում է քաղաքական կաշառք։ Մյուս կողմից, հայտարարվում է, թե թոշակառուներին տասը հազար դրամ տալն ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ հարց է լուծելու։ Սա այլանդակ անհարգալից վերաբերմունք է մոտավորապես կես միլիոն թոշակառուի հանդեպ, կրկնում եմ՝ կես միլիոն։ Եվ այս կես միլիոն թոշակառուին անուղղակի ասվում է՝ դուք պետք է վատ ապրեք (կամ չապրեք՝ դա ձեր գործն է)։ Քանի որ պետք է քաղաքական կաշառք տրվի համակարգին, որպեսզի ապահովվի, գնվի քաղաքական լոյալությունը, ակամայից կոնֆլիկտ է հրահրվում դժվար ապրող թոշակառուների և թոշակառուի տասը տարվա թոշակը միասին վերցրած «կաշառք» ստացած միջին սերնդի պաշտոնյաների միջև։

Մարդիկ, ովքեր կառուցել են պետություն, անցել բոլոր դժվար փուլերը, վերջապես սերունդներ են մեծացրել, չեն կարող արժանանալ նման վերաբերմունքի։ Իհարկե, իշխանությունը կփորձի ինքն իրեն առաջիկայում սրբագրել, բայց փաստը կայացած է՝ հանրությունը տեսել է, լսել է անկեղծ վերաբերմունքը թոշակառուների հանդեպ։ Սա չպետք է անարձագանք մնա։

Ներքին թշնամանքի համառոտ պատմությունը

2018-ին գտնվեց ձևակերպումը՝ նախկիններ և ներկաներ, իսկ հետո շրջանառության դրվեց դրա նոր բանաձևը՝ սևեր-սպիտակներ։ Ու թափանիվը սկսեց աշխատել։ Պառակտումը մտավ ընտանիքներ։

-Սկսվեց ռուսամետների և արևմտամետների կեղծ բաժանումը։ Հայտնի սխեմաներով և ստեղծված համակարգերի /քաղաքական և հանրային գործիչներ, հասարակական կազմակերպություններ/ միջոցով մարդիկ բաժանվեցին ռուսամետների /ռսաստրուկների/ և «առաջադեմ, ժողովրդավար» արևմտամետների, որոնք պետք է լռեին բոլոր այլանդակությունների ժամանակ։ Այս բաժանումը դեռ հաստաբուն ծառի նման արմատներ է ձգում հողի մեջ։

-Սրան զուգահեռ շարունակվում է տարիների խորքից եկած արցախցի-հայաստանցի բաժանումը։ Այս հին, բայց աշխատող բաժանումը պատեհ պահի հիշեցվում է, կրքեր բորբոքում, հետո նորից պահվում մի փոշոտ դարակում՝ անհրաժեշտության պահին օգտագործելու համար։

-Հետո եկավ՝ խաղաղություն բերողների և պատերազմի կողմակիցների այլանդակ սուտ բաժանումը։ Ովքեր դեմ են անարժանապատիվ, միակողմանի զիջումերին և չհաշվարկված ծրագրերին, գերիների վերադարձի մոռացմանը, արցախցիների վերադարձի իրավունքի փակմանը, որակվեցին որպես պատերազմի կողմնակիցներ, իսկ իրենք՝ խաղաղություն բերողներ։ Եվ թեև իրենց խաղաղությունը Ադրբեջանի պայմաններով, առանց երաշխիքների չպատերազմն է, այս բացարձակ կեղծ բաժանումը առաջիկա ընտրություններին նրանց քարոզարշավի հիմքում է լինելու։

-Մի նոր բաժանում և կոնֆլիկտ հրահրեցին եկեղեցին ասպատակողների՝ «բարեփոխողների» և եկեղեցու պաշտպանության համար պայքարողների միջև։ Վարչապետի պատվերով տիրադավների կողմից մատուցվող պատարագներ, «ուխտաերթի» մասնակիցներ, պատարագներին ստիպողաբար բերված մարդիկ և դրան զուգահեռ՝ սկզբունքային քաղաքացիական գիտակցություն ունեցողներ, հրապարակավ պայքարողներ, այդ թվում՝ մեծաթիվ երիտասարդներ։

Թշնամանքի նոր թեմաները

Վստահաբար նախընտրական փուլի համար իշխանությունը ունի պատրաստած ներքին պառակտման նոր թեմաներ և սցենարներ։ Ոչ իշխանական բոլոր ուժերը, անկախ իրենց հարաբերություններից ու օրակարգերից, պետք է միասնական հակազդեն սրան։ Չի կարելի թույլ տալ ներքին թշնամանքի նոր ալիքներ. դրանք կեղծ են և սպասարկում են բացառապես մեկ հոգու և նեղ խմբի շահերը։ Իսկ պետության շահը լրիվ այլ տեղ է»։

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

ԵՄ-ն շարունակելու է աջակցությունը ՀՀ Կառավարության ծրագրերին․ ֆոն դեր Լայեն

Նյու Յորքում կայացել է Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Օրակարգում ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերն էին։ Փաշինյանն ընդգծել է ԵՄ աջակցությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ...

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Կառավարությունը եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է հրապարակել

Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից եւ...

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Թեև Երևանից պարբերաբար հնչում են հայտարարություններ, թե խաղաղության գործընթացը առաջ է գնում և օրեցօր ամրապնդվում է, ադրբեջանական կողմը դրսևորում է լիովին հակառակ վարքագիծ։ Փոխանակ քայլեր անելու տարածաշրջանում իրական կայունություն հաստատելու...

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու նախընտրական ցուցակը գլխավորում է Լոռի Բերդի գործող համայնքապետ Արայիկ Ներսիսյանը։ Ներսիսյանը Լոռի Բերդ համայնքի ղեկավարի...

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

Փաշինյանը կրկին SMS-ներ է ուղարկե՞լ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը երեկ քննարկում էր կազմակերպել՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով։ Հրավիրել էր արցախցիների, ՀՀ պետական գերատեսչությունների...