Սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ ձեր վերաբերմունքային խնդիրն է․ Էլինար Վարդանյան

27 Փետրվարի, 2026

«Դուք մեղավոր եք զգո՞ւմ, երբ դրսում մարդ է մահանում»… ՔԿՀ-ում մահացած քաղաքացու մահվան համար մեղավորության մասին արդարադատության նախարարին ուղղված հարցին ի պատասխան հնչեց աբսուրդի հասնող այս ձևակերպումը։ Կարծես նախարարը լավ չի պատկերացնում իր պատասխանատվության շրջանակը։ Այս մասին գրել է պատգամավոր Էլինար Վարդանյանը.

«Տիկին նախարար, դրսում մահացող մարդու համար կարող ես ցավ ապրել, վիշտ, ողբերգություն… սա ավելի շատ բարոյական նկարագրի հարց է։ Մեղավորության համար այդ մարդու կյանքը պետք է քո պատասխանատվության ներքո լինի։ Փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատվությունը և, հետևաբար, մահվան համար մեղավորությունը, ի տարբերություն դրսում մահացողի, կոնկրետ հասցեատեր ունի։

Ովքեր են Տավրոս Ոսկանյանի մահվան հասցեատերերը

Փետրվարի 23-ին «Armlur» լրատվականը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխված 42-ամյա Տավրոս Ոսկանյանը մահացել է։ Սա 2026 թվականի ՔԿՀ կալանավորի մահվան առաջին լուրն է։ Կալանավորը լուրջ առողջական խնդիրներ է ունեցել, այս մասով բազմիցս դիմել է Prison Monitoring Groupին, որոնք էլ իրենց հերթին գրություններ են հասցեագրել Առողջապահության նախարարին։ Ոսկանյանը խնդրել է փոխել իր խափանման միջոց կալանքը, որ կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ, սակայն մերժվել է։ Կալանավորը մի քանի անգամ դիմել է ծայրահեղ քայլի՝ հացադուլ ու ջրադուլ է հայտարարել, կուլ է տվել մինչև 15 սմ երկարությամբ օտար առարկաներ՝ ջերմաչափ, խարտոց ու երկաթի կտորներ։ Այնուհետև, բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ կալանավորն ունի այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են համապատասխանել պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկին։ Ոսկանյանին կալանքից ազատելու փաստաբանի ներկայացրած միջնորդությունը, սակայն, մերժվում է դատարանի կողմից։ Փաստը մնում է այն, որ Ոսկանյանը չպետք է գտվեր բանտում, մինչդեռ նա մահացել է ՔԿՀ-ում։

Սա այն է, ինչ պետք է իմանալ մեր երկրի արդարադատության, դատաիրավական համակարգի և այս համակարգերի անպատասխանատու լինելու մասին։

Տիկին նախարարն իզուր է ջղաձգվում, երբ իր ենթակայության տակ գտնվող կառույցի խնդիրների համար մեղավորության մասին է խոսք գնում։ Միայն 2025թ. իր պատասխանատվության ներքո գտնվող ՔԿՀ-ներում արձանագրվել է 24 մահ։ 24 դեպքից 16-ը եղել է կենսաբանական մահ, իսկ 8-ը՝ ինքնասպանություն: 2024թ. մահերի թիվը 12-ն էր, իսկ 2023թ. կալանավորված անձանց և դատապարտյալների շրջանում արձանագրվել էր մահվան 16 դեպք, որից 2-ը՝ ինքնասպանություն։ Այս թվերը լուրջ ձախողման տագնապ են, սրանք մեր կառավարման համակարգի և պետական մարմինների ձախողման արտացոլանքն են փակ համակարգի վրա։

Այս թվերը ցույց են տալիս, թե ինչպես են վերաբերում չորս պատերի հետևում բանտարկված, կյանքի համար ոչ պիտանի պայմաններում պահվող, «ֆալշ» արդադատության և որոշ պաշտոնյաների քմահաճույքին թողված մարդուն։

Տիկին նախարարին մի «գաղտնիք» բացեմ՝ պետության հսկողությանը հանձնված, փակ հաստատությունում գտնվող մարդկանց կյանքի համար պատասխանատուն պետական մարմինն է, իսկ մահացողը՝ փողոցում մահացող պատահական անցորդ չէ։ Իրականում, սա ազատազրկման դատապարտվածների հանդեպ ձեր վերաբերմունքային խնդիրն է։

Բայց ինչպես ասում էր տիկին նախարարի ղեկավարը. «Ես եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց ե՞ս եմ թիվ մեկ մեղավորը»։ Այստեղ թիվ մեկ մեղավորը, իսկ ավելի ճիշտ միակ մեղավորը նախարարը չէ։ Այլ այն, որ դատարանները աջ ու ձախ կալանք են տալիս, որ կալանքը դարձել է սովորական կենցաղ, որ մարդուն կալանավորում են, հետո մտածում ինչու կալանավորեցին, ինչ էր արել, որ նույնիսկ կալանքի հետ անհամատեղելի հիվանդության դեպքում դատարանը դժվար է համարձակություն ունենում փոխել խափանման միջոցը։ Սա մի հրեշավոր համակարգ է, որ խեղում է մարդկային կյանքեր և ճակատագրեր»։

Նմանատիպ նյութեր

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿ

Այսօր սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխաների մոտ զգացվել է թուլություն,...

Բաքուն Վրաց եկեղեցուն «խորհուրդ է տվել» չկրկնել Հայ Եկեղեցու «սխալները»

Բաքուն Վրաց եկեղեցուն «խորհուրդ է տվել» չկրկնել Հայ Եկեղեցու «սխալները»

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի տարածքում գտնվող Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց պատրիարքարանի արած հայտարարության հետ, փոխանցում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Կուրմուկի եկեղեցու վերաբերյալ Վրաց...

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել․ հերթական հիմարություններն են անում, որոնց վերջ է տրվելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակված՝...

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած՝ Հայ Առաքելական Եկեղեցու «ճգնաժամի և լուծման ուղիների» վերաբերյալ զեկույցը պետք է գնահատել ոչ թե միայն քաղաքական, այլև պատմական, եկեղեցաբանական և...

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝...