Ութ տարի՝ զրո արդյունք. «Զվարթնոց»-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով. Էլինար Վարդանյան

26 Հունվարի, 2026

ՀՀ ԱԺ պատգամավոր Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է.

2025 թվականին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը սպասարկել է 5.615.789 ուղևոր՝ սահմանելով պատմական ռեկորդ։ Միաժամանակ տեղափոխվել է 42.679 տոննա բեռ և փոստ։ Իշխանությունները, ձեռագրին համապատասխան, շտապում են սա ներկայացնել, որպես աննախադեպ «հաջողություն»։ Բայց բավական է մուտք գործել օդանավակայան, հասկանում ես, որ այն գործում է վերջին ճիգերով, գերծանրաբեռնված ռեժիմով։ Իսկ ռեկորդները գրանցվել են ոչ թե արդյունավետ կառավարման, այլ համակարգի դիմացկունության հաշվին։

«Զվարթնոց»-ը կառուցվել է այլ ժամանակների համար

Ներկայիս տեսքով «Զվարթնոց» օդանավակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 2006-2007թթ (նախագահ՝ Ռ. Քոչարյան) ։ Այն կառուցվել է մեծ դիմադրության պայմաններում. «մեր օդանավակայանը տալիս են ուրիշներին», «քանդում են աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանը»  լոզունգների ներքո։

Բայց օդանավակայանը կառուցվեց և Հայաստանի խոշոր ստրատեգիական նախագծերից մեկն էր, որը պահանջում էր շարունակություն՝ նոր ենթակառուցվածնքերի տեսքով։ Եվ որը չարվեց։

«Զվարթնոցը» նախագծվել էր տարեկան մոտ 3–3,5 միլիոն ուղևորի սպասարկման համար,  և պլանավորված էր երկարաժամկետ զարգացման ծրագիր։

Այսօր, սակայն, օդանավակայանը աշխատում է իր նախագծային թողունակությունից գրեթե կրկնակի ծանրաբեռնվածությամբ՝ առանց համապատասխան ընդլայնման կամ արդիականացման։ Անզեն աչքով տեսանելի են օդանավակայանի վերջին ճիգերը։

Ութ տարի՝ զրո արդյունք

2018 թվականին արդեն առկա էր հին տերմինալի վերակառուցման նախագիծը, նախատեսվում էր նոր ենթակառուցվածքների զարգացում և օդանավակայանի տարածքների համալիր արդիականացում։ Սակայն այդ պահից անցել է ութ ամբողջ տարի, և իշխանությունները չեն կարողացել իրականացնել ոչ մի իրական շինարարական ծրագիր։

Այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում հնարավոր էր կառուցել առնվազն երկու նոր տերմինալ և պատրաստել «Զվարթնոց»-ը տարածաշրջանային ավիահաբ դառնալու համար։ Ութ տարի՝ զրո արդյունք. բայց աննախադեպ հաջողությունների մասին հայտարարություններ։

Ուշացած որոշում՝ 2067 թվականը որպես արդարացում

Եթե հարցնենք իշխանություններին, ապա մեղավոր են բոլորը, բայց՝ ոչ իրենք։ Մեղավոր են նախկինները, մեղավոր է Էռնեկյանը, միգուցե նաև ավիաընկերությունները։ Մնում է հույս ունենալ, որ վերջերս կառավարության հավանության արժանացած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ փոփոխությամբ ի վերջո կկառուցվի նոր տերմինալ։ Ընդ որում, ներդրումները նախատեսված են իրականացնել մինչև 2033 թվականը։ Ութ տարվա անգործությունից հետո, մի այդքան էլ կարելի է սպասել։ Իսկ մինչ այդ «Զվարթնոց»-ը կշարունակի աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...