Չդառնալ իշխանության կամակատար․ արդարադատությունը չստորադասել նեղ անձնական շահերին․ Էլինար Վարդանյանը՝ ԲԴԽ-ին

21 Փետրվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․ «Ովքեր դիտել են «Մեր բակը» ֆիլմը, կհիշեն էնտեղ մի հատված կար, որտեղ Լալան ասում էր. «Վիրավորվեցի՞ր, դե ուրեմն լսիր, քեզ համար հատուկ բառարանից դուրս եմ գրել. ուզում եմ ասել դու շատ անվրույր, հարթագեղմ և սուզածառոտ էակ ես»: Հիմա ուզում եմ նույն հարցը հնչեցնել ԲԴԽ-ին. «Վիրավորվեցի՞ք:

Ուրեմն ձեզ համար հատուկ լուր ունեմ: Այն, ինչ մարդիկ ոչ հրապարակային խոսում են դատարանների և այս իշխանության կցորդ դատավորների մասին, շատ ավելի վիրավորական է և անհամեմատ մոտ է ոչ նորմատիվ բառապաշարին: Իսկ փաստաբանների որակումները շատ հաճախ ավելի մեղմ են, քան իրականությունն է: Պետք չէ ավելորդ վատանալ, վիրավորվել, պարզապես պետք է չարժանանալ այդպիսի որակումների: Իսկ դրա համար գիտեք ի՞նչ է անհրաժեշտ՝ նախ հարգել և առաջնորդվել բացառապես իրավունքով, օրենքով և ներքին համոզմունքով, եթե, իհարկե, ունեք:

Չդառնալ կցորդ իշխանությանը, չդառնալ կամակատար, չդառնալ, ինչպես ձեզնից շատերին հրահանգ իջեցնողն էր ասում, «վնգաստացող», արդարադատությունը չստորադասել նեղ անձնական շահերին, չկայացանել ակնհայտ ապօրինի ու անարդար որոշումներ, կեղծ փաստերի և ապացույցների հիման վրա մարդկանց ամիսներով, տարիներով չփակել ՔԿՀ-ներում, չխաղալ մարդկանց ճակատագրերի հետ: Դուք այնպես եք խեղել արդարադատության համակարգը, որ այն վերականգնելու համար դեռ հսկայական ջանքեր են պահանջվելու:

Փորձեք կողքից նայել ձեր հասցրած վնասներին, ու միգուցե օբյեկտիվորեն չեք հուզվի, չեք վիրավորվի, այլ կամաչեք»։

Նմանատիպ նյութեր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...

ՔՊ-ն արդեն խմբակային կալանավորումներ է անում՝ մի ընտանիքից երկու հոգի. Սևակ Խաչատրյան

Ի տարբերություն նախկինում եղած դեպքերի, երբ ընտանիքից մեկ հոգու էին կալանավորում, հիմա ՔՊ-ն նոր քաղաքականություն է որդեգրել՝ խմբակային կալանավորումներ են անում, ընտանիքից միաժամանակ երկու-երեք հոգու են կալանավորում կամ...

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...