Վիրավորանքը՝ թույլատրելի, քննադատությունը՝ պատժելի․ քաղաքական կաշառք՝ ընդդեմ ազատ խոսքի. Էլինար Վարդանյան

4 Փետրվարի, 2026

ՀՀ ԱԺ պատգամավոր Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է. «Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ պարգևավճարների խնդրին, այս անգամ՝ Փաշինյանի արդարացումների դիտանկյունից՝ «Մենք դեպքեր ունենք, որ մարդիկ իրենց պարզ իրավունքները պաշտպանելու համար, որը, ճիշտ է, դատարանի որոշումով հասել են արդյունքի, բայց 1-1.5 մլն դրամի ծախսերից հետո դատարանները փոխհատուցում են իրենց ծախսերի 10 կամ 20 տոկոսը։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ հայտնի շրջանակները բազմամիլիոնանոց դրամների հայցեր են ներկայացնում պետական պաշտոնյաների դեմ և մենք այն գնահատում ենք, որպես պետական համակարգը կաթվածահար անելու հիբրիդային սպառնալիք»

Մեկ կրակոցով՝ երկու թիրախ

Այն, որ պարգևավճարները որևէ կապ չունեն աշխատանքի արդյունավետության և կառավարման հետ, յուրաքանչյուր քաղաքացի համոզվում է իր առօրյա կյանքով։ Դրանք տրվում են քաղաքական լոյալության ապահովման նպատակով. և սա նույնպես տեսանելի է։ Բայց սրան զուգահեռ լուծվում է ևս մի կարևոր խնդիր՝ իշխանության ներկայացուցիչը գիտի, որ ունի կայուն ֆինանսական «բարձիկ» և նա ազատ է զգում մտնելու դատական արկածների մեջ, վիրավորելու և պիտակավորելու քաղաքական հակառակորդներին, չմտահոգվելու հնարավոր փոխհատուցումների կամ դատական ծախսերի հետևանքներով։

Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչները ազատ են իրենց արտահայտություններում, որովհետև քաղաքական կաշառքով երաշխավորված են դատարանի որոշումներից, մյուս կողմից՝ սա փայլուն հնարավորություն է դատական հայցերով կաշկանդել լրատվամիջոցներին։

Սա է պատճառը, որ իշխանական շրջանակներին մոտ կանգնած անձինք ավելի ու ավելի հաճախ են լրատվամիջոցների դեմ դիմում դատարաններ՝ պահանջելով միլիոնավոր դրամների փոխհատուցում։ Նրանց համար դա ռիսկ չէ․ ռիսկը տեղափոխված է մեդիայի վրա։

2025թ. ընթացքում 17 լրատվամիջոցի դեմ 37 հայցադիմում է ներկայացվել՝ վիրավորանք կամ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Ներկայացվել է նաև գումարային փոխհատուցման պահաջ՝ ընդհանուր 66 մլն 700 հազար դրամ։ Ընդ որում այս գումարը չի ներառում դատական ծախսերը: Հայցվորների մեծ մասը պետական պաշտոնյաներ են կամ իշխանության հետ սերտորեն կապված անձինք։

Սա իրավական պայքար չէ զրպարտության դեմ։ Սա դասական ճնշման մեխանիզմ է՝  խլել լրատվամիջոցի ժամանակը, սպառել ֆինանսական ռեսուրսները, ստիպել ինքնագրաքննության։ Երբ լրատվամիջոցը գիտի, որ յուրաքանչյուր քննադատական հրապարակում կարող է արժենալ նոր դատական գործ և միլիոնավոր դրամների ռիսկ, ազատ խոսքը դառնում է խիստ խոցելի։

Վիրավորանքը՝ թույլատրելի, քննադատությունը՝ պատժելի

Ստեղծվել է նաև երկակի ստանդարտ։ Իշխանական գործիչները և նրանց մեդիա սպասարկողները շատ հաճախ իրենց թույլ են տալիս հրապարակային վիրավորանքներ, նվաստացնող ձևակերպումներ և բացահայտ պիտակավորումներ քաղաքական հակառակորդների հասցեին։ Այդ խոսքը ներկայացվում է որպես «քաղաքական գնահատական»։

Սակայն երբ լրատվամիջոցը կամ ընդդիմադիր գործիչը հրապարակում է իշխանության գործունեության քննադատություն՝ հիմնված փաստերի, աղբյուրների կամ հանրային շահի վրա, այն անմիջապես դառնում է «զրպարտություն» և «ոչ նյութական վնաս»։ Ավելին, այն կարող է ստանալ քրեաիրավական գնահատական և լրագրողը հայտնվի ճաղերի հետևում։ Պրակտիկան դա է ապացուցում։

Եթե այս մոդելը չկանգնեցվի, ապա վաղը, եթե ոչ այսօր՝ ցանկացած լրագրող, ցանկացած մեդիա, ցանկացած քաղաքացի, որը կհամարձակվի հարց տալ իշխանությանը, կհայտնվի նույն ընտրության առաջ՝ լռե՞լ, թե՞ մտնել թանկարժեք դատական պայքարի մեջ։ Իսկ ինչպես տեսնում ենք իշխանությունը դատական պայքարի համար միջոցներ «հայթայթելու» փորձված տարբերակ ունի։

Սա արդեն մամուլի խնդիր չէ։ Սա ժողովրդավարության գոյության հարց է»։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան ու Ադրբեջանը փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հայտ են ներկայացրել

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար՝ «baklava» և «pakhlava» անվանումներով, հայտնում է Turkiye-ն։ Վերջնական որոշումը հայտի վերաբերյալ կընդունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական...

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1719-ի

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,719-ի։ Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսը հայտնել է, որ վիրավորվել է ավելի քան 5,000 մարդ։ Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի...

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները»,-նշել է...

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 և Թուրքիայի մի քանի հազար քաղաքացի

Տարեսկզբից Հայաստան է այցելել Ադրբեջանի ավելի քան 40 քաղաքացի։ Դրա մասին հայտնել են ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից՝ ի պատասխան NEWS.am-ի հարցման։ «2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 17-ը Հայաստան է այցելել Ադրբեջանի Հանրապետության 44 և Թուրքիայի 8179...

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի...