Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Վեհափառ Հայրապետի եղբորը դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։
Վեհափառի եղբորորդի Համբարձում Ներսիսյանին դատարանը նշանակեց ազատազրկում երեք տարի հինգ ամիս ժամկետով և որոշեց պատիժը հետաձգել՝ մինչև վերջինիս երեխան դառնա վեց տարեկան։
Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։






