Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
«Վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք: Մանրամասները հաջորդիվ»,-տեղեկացնում է Դ. Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, նախաձեռնելով Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու գործընթաց, Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի թեկնածու։






