Սա փողոցային բառապաշար է, ոչ թե հանրային մեղադրողի խոսք. Բագրատ սրբազանը՝ դատախազի պահվածքի մասին

12 Նոյեմբերի, 2026

Այսօր կայացել է Բագրատ սրբազանի գործով հերթական դատական նիստը, որը լարված է անցել, Բագրատ սրբազանը լրագրողների հետ զրույցում մանրամասնել է. «Ես շարունակ կրկնում եմ՝  ներկայացրե՛ք փաստերը։ Գործի այս փուլն ավարտվել է։ Իսկ հիմա վերցրեք փաստերը և ցույց տվեք՝ ձեր ներկայացրած ապացույցներն իրականում ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ կապ ունեն ընդհանրապես այս գործի հետ։

Իրականում մեզ ուզում են հիմարի տեղ դնել։ Ասում են՝ վերջում կասենք, ի՞նչ է նշանակում՝ վերջում կասենք։ Եթե վերջնարդյունք չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Ձեր ներկայացրածը ոչինչ չի ապացուցում։ Ոչինչ չեն ասում, դատարկաբանում են և փողոցային վարք են դրսևորում։

Պատկերացնո՞ւմ եք։ Կարծես մեզ ինտելեկտից զուրկ են համարում, կարծես չենք մտածում և չենք հասկանում՝ ինչ է կատարվում։ Երբ հարցնում եմ՝ ինչո՞ւ է վիրավորում, պատասխանում է՝ «Շնորհակալություն, որ վերցրիր վրեդ»։

Սա  հանրային մեղադրող դատախազի խոսքերն են։ Հիմա դուք ձեզ պատկերացրեք դատավորի դերում։ Սա խուլիգանական, փողոցային արտահայտությո՞ւն է, թե՞ ոչ։ Սա դատախազի խո՞սք է։
Քանի որ ասելու բան չունեն, փաստարկներ չունեն, հետևաբար նման վարք են դրսևորում։ Ուրիշ բացատրություն չկա։ Սա է ամբողջի բնույթը, էությունն ու բովանդակությունը։ Ինչպիսին երկրի ղեկավարությունն է, այսպես կոչված, այդպիսին են նաև տարբեր օղակներում դրսևորվող վարքագիծն ու բառապաշարը։ Փողոցային բառապաշարն ու պահվածքը դարձել են նրանց գործելաոճի դրսևորումը»,- նշել է Բագրատ սրբազանը։

Նմանատիպ նյութեր

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին

Կրեմլում մեկնարկել են Պուտին–Ուիթքոֆ–Քուշներ բանակցությունները։ ՌԴ նախագահը խնդրել է Ուիթքոֆին և Քուշներին իր երախտագիտությունը փոխանցել Թրամփին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցում են Վլադիմիր Պուտինը,...

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման մասին. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Անհուսալի վարկերի ճգնաժամի հաղթահարման միջազգային փորձը ցույց է տալիս, որ տույժ-տուգանքների ներումը և վարկային ամնիստիան լայնորեն կիրառվող գործիքներ են հատկապես այն երկրներում, որտեղ առկա է բնակչության բարձր...

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

Գալյանին հուզում է միայն իր երեխայի թիրախավորումը, իսկ ի՞նչ կասի Արսեն Գևորգյանի ընտանիքի մասին. Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը գրում է. «Սրբուհի Գալյանը հուզվել է, երբ իրեն ասել են՝ տարոսը քո երեխային․․․ Իրապես, երեխաները երբեք չպետք է պատասխան տան ծնողի կատարածի համար, բայց Գալյանը թող մտնի Չախոյան Տարոնի...

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։...

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի...