Վեհափառի եղբոր կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեց

30 Հունվարի, 2026

Վեհափառի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի կալանքը Արմավիրի մարզի դատարանը ևս 2 ամսով երկարաձգեց, ArmeniaSputnik–ին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի` Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...