Չենք հավատում, չեք կարող, և ասեմ, թե ինչու․ «Կարճ ասած»

17 Փետրվարի, 2026

Երեկ աչքովս ընկավ՝ բարձր տեխնոլոգիաների ՔՊ-ական նախարարն ասուլիս էր տալիս, ինչ-որ արհեստական բանականության գործարանից էր խոսում, ինչ-որ 4 մլրդ դոլարի ներդրում են իբր բերելու, աննախադեպ-մեգանախագիծ Firebird ընկերության կողմից։ Վերջերս Նիկոլն էլ էր դա գովազդում։ Նախընտրական շրջան է, ամեն ինչ կլսեք իշխանությունից, միլիարդների ներդրումների խոստում, բայց, ժողովուրդ ջան, ամենակարևորը՝ սրանք՝ այս մարդիկ, ՔՊ-ն, կարո՞ղ է դա անել, թե՝ չի կարող։ Իմ խորին գնահատականով՝ բացառված է։ Ինչու եմ ասում բացառված է․ որովհետև ինքս առանձնացրել եմ սրանց խոստումները, ու չկա մեկ հատիկ խոստում, խոստում, որի դիմաց + նշանը դնեմ, ասեմ՝ էս մեկը կատարել են։ AI գործարան բացողը, հիշում եք, չէ՞, ասում էր՝ Հայաստանի 10-20 խոշոր ձեռնարկությունները պետք է լինեն տեխնոլոգիականները, ոչ թե բնական կամ ոչ բնական մենաշնորհի տիրույթում գործողները կամ հանքերը։ 7 տարի հետո ովքե՞ր են խոշոր հարկատուները՝ հեռախոս վաճառողը, սիգարետ արտադրողները, հանքերը, բանկերը, գազը, օնլայն կազինոն։

Օրերս՝ ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցի ժամանակ, էլի խոստացան մի 9 մլրդ դոլարի ներդրում։ Ընդամենը ժամեր անց պարզվեց, որ սուտ է, սխալ են թարգմանել, ըստ երևույթին՝ որպես նախընտրական տեխնոլոգիա, դեռ մի բան էլ մենք պետք է ինչ-որ տեղից գտնենք ու վճարենք 9 մլրդ դոլար։ Մեզ հարց են տալիս՝ վա՞տ է, որ նոր ատոմակայան ենք ունենալու, մոդուլային։ Ո՞վ է ասում վատ  է, հոյակապ է․ 10 հատ սարքեք։ Մենք չենք ասում վատ է, մենք ասում ենք՝ դուք չեք կարող, դուք էն իշխանությունը չեք, որ նման մեգանախագիծ անեք։ Դուք մի հատ տոպրակի բարեփոխում չեք կարողացել անել։ 2018-ից՝ ամեն օր խոստացել եք ատոմակայան սարքել, 8 տարի հետո անգամ տեղը չեք որոշել։ Կուզենամ, անկեղծ, ատոմակայան կառուցեք, հոսանքն էլ էնքան շատ արտադրեք, որ աշխարհի կեսի վրա ծախսեք։ Հարցն այն է՝ դուք՝ ՔՊ-ն կարո՞ղ է։ Ձեր աշխատանքին լավ ծանոթ լինելով, վստահ ենք, որ 9 մլրդ դոլար պարտք կշալակեք, ատոմակայան չեք սարքի, բայց հնարավոր է՝ գործողն էլ փակեք։ Ձեզնից դա հավատալու է։

Ասում է՝ առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում իրականացնելու ենք համագործակցություն: Հարց՝ վա՞տ է, որ Նիկոլը դրոններ է ձեռք բերելու, այ չուզողներ։ Շատ լավ է, կասեի՝ իդեալական է, թող Նիկոլը Ամերիկայից դրոններ էլ բերի, F-16 կործանիչներ ու բոլոր նորագույն զենքերից մի քանի զույգ․ հարցն այն է՝ դուք այն իշխանությո՞ւնն եք, որ կարողանաք բանակը զինել։ դուք այն իշխանությո՞ւնն եք, որ կարողանաք ԱՄՆ-ից հետախուզական անօդաչու բերել ու համոզել Իրանին, որ դրանք տարածքը հետախուզելու համար չեն։

Դուք դեռ չեք կարողացել համոզել, թե TRIPP-ը ոչ թե թուրք-ադրբեջանական շահ է սպասարկում, այլ հայկական․ դուք այս պահին չեք կարողացել հենց թեկուզ փաստաթղթերով այնպիսի նախագիծ անել, որից Հայաստանը օգուտ ունենա, մեր բարեկամ երկրներն էլ չնեղանան։

Երբ Նիկոլը եթերում ասում է՝ որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու տրամաբանության մեջ, մենք լիքը իրավունք ունենք ասելու՝ ստում եք, չէ՞ որ հենց դրա համար 12 մլն եվրո խոստացան, մեր աչքի առաջ։ Այո, ես ուզում եմ, որ դու լավ հարաբերություններ ունենաս հա՛մ ԱՄՆ-ի հետ, հա՛մ Ռուսաստանի հետ, հա՛մ ԵՄ-ճի հետ, հա՛մ Թուրքիայի հետ, հա՛մ Չինաստանի հետ, հա՛մ Իրանի հետ։ Բայց դու էդ կառավարությունը չես, ո՛չ էդ թափը ունես, ո՛չ էդ դուխը ունես, ոչ էլ, առավել ևս, էդ խելքը։ Դու չես կարող, քոնը հակադրություններն են․ քոնը կա՛մ-կա՛մ-ն է, մեկի հաշվին մյուսի հետ հարաբերությունն է․ եթե մեկի հետ լավ ես, ուրեմն մյուսի հետ թշնամանալու դիմաց։ Մոսկվա այցից մեկ օր առաջ դառնում եք թույն ռուսամետ, գնում ասում եք մե՞նք, ձեր դե՞մ, ինչ եք ասում, գալիս եք էստեղ, դառնում եք երդվյալ հակառուս։

Ասում են Պակիստանի հետ դիվանագիտական կապեր հաստատեցինք, շնորհավորում ենք հայ ժողովրդին, մեկ օր անց մեզ դեմ է քվեարկում։ Այսինքն՝ ձեր ստեղծած բարեկամությունը անգամ մի օր չի աշխատում։ Ու հիմա մեզ համոզում եք, թե Ամերիկայի հետ մեգանախագծեր են անելո՞ւ ու հետն էլ ինքնիշխանություն ապահովե՞ք։ Դուք անընդհատ վթարների եք ենթարկվում աշխարհաքաղաքական խաչմերուկներում։

Սրանք բանակցել են խաղաղության շուրջ, բայց բերել են պատերազմ, նախագահել են ՀԱՊԿ-ում, թշնամացել ՀԱՊԿ անդամների հետ, ասել են Ռուսաստանի հետ մեգանախագիծ ենք անում, դարձել են հակառակորդ։ Հիմա էլ ասում են՝ հլը տեսեք Ամերիկայի հետ ինչ ենք անում, Եվրամիություն ենք մտնում։ Չեմ հավատում, չեք կարող։ Էն օրը ասում են՝ Թուրքիայի հետ սահմանը որքան հնարավոր է՝ շուտ կբացենք․ բացեք, բայց դուք էն իշխանությո՞ւնն եք, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանը չդարձնեք նոր Աջարիա։

Փաստերով ենք խոսում, ժողովուրդ ջան, մեր գլխին եկածով ենք խոսում։ Սրանք երկրի ներսում չեն կարողանում մի նորմալ բան սարքել, ինչպե՞ս հավատանք միջազգային ասպարեզ ելնելուն։ Պարզ օրինակ եմ բերում․ միայն մեկ օրում Դավիթաշենի կամրջի վրա մարդաբոյ փոսերի պատճառով ջախջախվել է 8 ավտոմեքենա։ Մի կամրջի վրա չեն կարողանում ասֆալտ ձռել։ Պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում կամրջի վրա մեծ փոսեր․ վաղն էլ հնարավոր է լսես կամրջի փոսից ավտոն ընկել է ձորը։ Ավինյանը կասի՝ աղի պարկը էդտեղ էինք դրել՝ քայքայեց։ Ասել են՝ ժողովուրդ, մեզ ընտրեք, սաղ երկիրը ասֆալտապատենք․ ընտրվել են, մի քանի միլիարդ դոլար վարկ են վերցրել, ու արած ասֆալտը դիմանում է մինչև ձմեռ։ Դուք խոստացել եք նվազագույն աշխատավարձը 5 տարում դարձնել 85 հազար․ էդ 5 տարին վաղուց անցել է, 10 հազարով պակաս է ձեր խոստացածից, էն էլ ասում եք՝ որ 10 հազարով էլ ավելացնենք, չեն իմանա ինչ անեն։ Բայց փաստն այն է, որ մեր երկրում բոլորը գիտեն որից հետո ինչ անեն, բացի ձեզնից։ Լավ, էլ չթվարկեմ, ձանձրացանք։

Կարճ ասած՝ հեսա էլի ընտրություններ են, էլի կատարյալ ծրագիր են բերելու, լավ խոստումներ, էլի խաղաղության մասին են խոսելու․ բայց ո՞վ է խելքը հացի հետ կերել, որ 3 հատ պատերազմ բերողի խաղաղության խոստմանը հավատա։ Կարևոր չէ, թե ինչքան լավ նախագիծ է, կարևոր է, թե այդ լավ նախագիծը ում ձեռքին է։ Սրանք բանակցային նորմալ թղթերից պատերազմ են ստացել, անկախ պետություն, որը միջազգային ճանաչման ճանապարհին էր, ջնջել են քարտեզից, աշխատող կառույցները քանդել են, ու մենք ի՞նչ ենք սպասում սրանից հետո։

Ուժեղ, լավ նախագիծը պետք է անեն ուժեղ, նորմալ ղեկավարները, որ ունենա երկիրը դրանից օգուտ։ Այլապես ձեր ուժեղ նախագծերից կօգտվեն ուրիշները, հակառակորդները, թշնամին, իսկ դուք կկանգնեք դատարկ տաշտակի առաջ, կշարունակենք մեր այս օրը, որից, վստահ եմ, շատ-շատերդ՝ եթե չասեմ բոլորդ, հիասթափված եք։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ

ԱՄՆ-ն 50% մաքսատուրք է սահմանել կանադական մի շարք ապրանքների նկատմամբ

Միացյալ Նահանգները 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող մի շարք ապրանքների նկատմամբ այն բանից հետո, երբ երկու երկրների միջև ինտենսիվ առևտրային բանակցությունները չեն հանգեցրել համաձայնության։ Նոր մաքսատուրքերը ուժի մեջ են մտել օգոստոսի 22-ի կեսգիշերից, գրում...

Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

Որքա՞ն վնաս են կրել հայ ծաղկավաճառները․ Sputnik Արմենիա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տվյալներ չունի, թե ծաղկային ջերմոցային տնտեսությունները որքան վնաս են կրել ռուսական սահմանափակումների հետևանքով։ Այս եզրակացությունը կարելի է անել Sputnik Արմենիայի գրավոր հարցման պատասխանից։ «Ավելի վաղ գրել էինք, որ հայկական շուկան, որը...

Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել

Արտակարգ դեպք՝ Երևանի ՋԷԿ-ում. արագիլը դիպչել է էլեկտրալարերին, ինչից կրակ է բռնկվել

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գործող «Երևանի ջերմաէլեկտրակենտորն» ՓԲԸ-ում հրդեհ է բռնկվել։...

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ վստահ ենք՝ միասնաբար կհաղթահարենք․ Վեհափառ

Ազգովի փորձությունների միջով ենք անցնում․ վստահ ենք՝ միասնաբար կհաղթահարենք․ Վեհափառ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել ծննդյան առթիվ հղված շնորհավորանքների համար. «Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր ի հայրենիս և ի սփյուռս, Երախտագետ սրտով Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ջերմ շնորհավորանքների,...

Իրանի հետախուզությունը կոշտ նախազգուշացում է հղել Ֆրանսիային

Իրանի հետախուզությունը կոշտ նախազգուշացում է հղել Ֆրանսիային

Իրանի հետախուզության նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ զգուշացնելով, որ Թեհրանի դեմ ուղղված «անօրինական և միջամտական» քայլերն անպատասխան չեն մնա։ Վերջին օրերին երկու երկրների միջև դիվանագիտական լարվածությունը հասել է...