Մեր պատմությունը աննախադեպ սրբագրման է ենթարկվում հիմա, աննախադեպ սխալ, մենք տեսնում ենք նաև ցեղասպանության ուրացման ակնհայտ դրսևորումներ: Հավատք, պատմություն, խորհրդանիշներ, ինքնության այլ տարրեր: Մեզ բոլորիս միավորող ինքնության տարրերի նկատմամբ հայտարարված է պատերազմ և այս ընտրությամբ մենք կասեցնելու ենք այդ պատերազմը, կանգնելու ենք մեր պատմության կողքին, տեղյակ լինելու մեր անցյալից և տեր կանգնելու մեր ապագային։ Այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք
Սեպտեմբերի 16-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 15-ին Փոքր Վեդի գյուղի միջնակարգ...





