Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք. հայտարարություն

3 Նոյեմբերի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․

«2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (Երևան, Հայկ Գյուլիքևխյան փողոց 20, Նոր Նորքի 4-րդ զանգված) տեղի կունենա հերթական դատական նիստը՝ հիմնազուրկ մեղադրանքներով հարուցված քրեական գործի շրջանակում, որով անցնում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Սեդրակ Առուստամյանը, Արթուր Դալլաքյանը և մի խումբ այլ անձինք։

Դատական նիստի ընթացքում կքննարկվի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը։

Մենք համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանն ու այս գործով որպես մեղադրյալներ ներգրավված մյուս անձինք քաղաքական հետապնդման թիրախ են հանդիսանում։ Մեր համոզմամբ՝ այս իրողությունը որևէ լրացուցիչ ապացույցի կարիք չունի։

Մի կողմ թողնելով ապօրինի հետապնդման հուզական կողմը՝ անհրաժեշտ է արձանագրել մեկ սկզբունքային իրավական հանգամանք։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան։ Հետևաբար, Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն։

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ մենք ակնկալում ենք, որ դատարանը կկայացնի հավասարակշռված, արդար և օրինական որոշում՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինելով այլ տարբերակով։ Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ թիմը՝ իր տարածքային կառույցների ներկայացուցիների և տասնյակ հազարավոր համակիրների հետ միասին հետամուտ է լինելու, որպեսզի արդարությունը հաղթանակ տոնի։ Մեր պայքարն աննկուն է»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյան

Հայաստանը խաղաղություն է հաստատել Ադրբեջանի հետ․ դա տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և նախաձեռնությամբ։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ...

Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում․ «Կարճ ասած»

Օրերս ճեպազրույցում լրագրողները մարդամեկին ասում են, որ որոշ ընկերություններ մարդկանցից գումար են վերցնում էլեկտրական ավտոմեքենաներ բերելու համար, բայց խաբում են․ տասնյակ հազարավոր դոլարներ են գրպանում։...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական...