«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

28 Սեպտեմբերի, 2026

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Գրում է «Ազատություն»-ը:

Այդ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման հետևանքով խորհրդարանից դուրս մնաց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը», իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վճռորոշ քվեարկությունների համար հավելյալ մանդատներ ստացավ:

Ըստ ԵԽԽՎ դիտորդների՝ ԿՀԸ-ի այս որոշումը ազդել է ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Հետևաբար, Հայաստանի իշխանություններին հորդորել են փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հստակ կարգավորվի կրկնակի քվեարկության անցկացումը:

Վարչական ռեսուրս և ընտրակաշառք

Եվրոպացի դիտորդները այլ խնդիրներ ևս առանձնացրել են, մասնավորապես, ընտրակաշառքը, քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահումը, խախտումների համար արդյունավետ, ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները, ընդդիմադիր կուսակցության ընտրազանգվածի զրկումը ընտրական իրավունքից՝ խորհրդարանական լուրջ հետևանքներով։

Ռուսաստանի գործոնը

Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների»։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի։ Քարոզարշավը խիստ առճակատային էր՝ պառակտիչ հռետորաբանությամբ, և ուղեկցվում էր ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Սա, հանրային հատվածի աշխատողների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար գործադրվող ճնշումների և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ առաջացրեց քարոզարշավ անցկացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ», — գրում են զեկույցի հեղինակները:

ԵԽԽՎ-ն նաև եզրակացրել է՝ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն ընտրել է եվրոպամետ ուղին։

«Հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը՝ չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ ծավալների արտաքին ճնշումներին։ Նորընտիր իշխանություններն այսպիսով ժողովրդից ստացել են հստակ մանդատ, որը նրանք այժմ պետք է հարգեն»:

Նմանատիպ նյութեր

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

Ազգային հիշողության կազմաքանդման վտանգավոր ճանապարհը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների կողմից հետևողականորեն շրջանառության մեջ դրվող «գաղափարախոսական» թեզերը, որոնք փաթեթավորվում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» հայեցակարգի ներքո, իրականում ուղղված են հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների...

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական ապտակը հասցրին ամեն առիթով շնչակտուր Եվրոպա սլացող Նիկոլ Փաշինյանին։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում, որին շուրջ չորս տասնյակ...

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին շրջանում հայ-ռուսական օրակարգում քննարկման առարկա է դարձել երրորդ երկրների հարցումների հիման վրա Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունների հարցը։ Խոսքը վերաբերում է միջազգային իրավական ընթացակարգերի շրջանակում արտերկրից...

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

Նախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայաստանում գինու շաբաթվա օրեր են հայտարարված, եւ տարբեր չինովնիկներ, իրար հերթ չտալով, «մարտահրավեր»` «չելենջ» են ընդունում իրարից ու մյուսներին փոխանցում՝ խախտելով իրենց իսկ ընդունած օրենքները։ Դիցուք, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները...

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրները փոխանցում են, որ իշխանական շրջանակներում քննարկվող նոր սահմանադրական կարգավորումներով նախատեսվում է վերացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության...