ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հարվածել հազարավոր բիզնեսների ու ընտանիքների․ Ծառուկյան

28 Հոկտեմբերի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։

«Օրեր առաջ հրապարակված ԵԱՏՄ զեկույցն այն մասին, թե ինչ է սպառնում Հայաստանի տնտեսությանը, եթե մեր երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից, կամ կասեցվի անդամությունը, վստահ եմ՝ շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել։ Ես փորձեցի պատկերացնել իրական ռիսկերը՝ բոլոր հնարավոր տեսանկյուններից։

Նախ՝ բոլոր թվերի հետևում պետք է տեսնել մարդկանց։ Որպես ռեալ բիզնեսի, արտադրության ոլորտով անցած մարդ, ես ավելի պարզ եմ տեսնում առաջին հերթին հենց այդ ռիսկերը։ Պիտի հասկանանք, որ չոր տնտեսական զեկույցի հետևում մարդիկ են։ Բոլոր նման «տոկոսները»՝ անկման, թանկացման, խոսում են հազարավոր բիզնեսների փակման և սնանկացման վտանգի մասին, տասնյակ հազարավոր ընտանիքների, հարյուր հազարավոր մարդկանց կյանքի վատացման, բարեկեցության կտրուկ անկման մասին։ Թվերի հետևում հազարավոր մարդկանց ճակատագրեր են։ Ինձ մտահոգում են ոչ թե պարզապես թվերը, այլ՝ սովորական, իրական մարդկանց, մեր քաղաքացիների կյանքի որակի հնարավոր կտրուկ վատացումը։

Մյուս կարևոր հարցն այն է, որ նման վերլուծություն առաջին հերթին պիտի արվեր հենց Հայաստանում, ոչ թե մեզ համար դա անեին ուրիշները։ Սա մեր երկրի մասին է, մեր տնտեսության մասին է, մեր քաղաքացիների կյանքի մասին։ Դա կխոսեր մեր ներքին լրջության մասին, մեր իսկ պատասխանատու վերաբերմունքի մասին։ Ընտրություններից դեռ մեկ տարի առաջ ես խնդիր էի դրել կազմակերպել, հավաքել ոլորտային մասնագետների, գրագետ մարդկանց, որ նման սցենարներ, վերլուծություններ պատրաստեն։ Նման փաստաթղթերը առաջին հերթին Հայաստանում պետք է մշակվեն, որ մենք մեզ անընդհատ չխաբենք սիրուն ստերով, հեքիաթներով։ Պետք է հասկանանք, որ սա մեր կյանքի մասին է։ Եվ եթե մենք ինքներս արած լինեինք այս աշխատանքը, շատ հանգիստ կվերաբերվեինք ուրիշների արածին։

Եվ վերջապես երրորդ տեսանկյունը, որը ես կարևորում եմ, հնարավորությունների մասին է։ Այս թվերը նաև հակառակ կողմն ունեն՝ աշխատելու, զարգանալու լայն հնարավորություններ։ Ինչո՞ւ չօգտվենք դրանից՝ առանց ԵԱՏՄ-ում մեզ համար խնդիրներ ստեղծելու։ Հակառակը, հենց ԵԱՏՄ-ում զարգանալով, նոր հնարավորություններ ձեռք բերելով փորձենք մեր տնտեսությունը ուժեղացնել՝ լրացուցիչ շուկաների և այլ տեղերից ներդրումների շնորհիվ։ Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել, դրանք պետք է օգտագործել՝ զարգանալու, ծավալվելու համար, մեր ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու համար։

Մեր բոլորի աչքի առաջ ամբողջ աշխարհում սկսվել են տնտեսական ցնցումներ։ Իմ գնահատականով՝ դրանք շարունակվելու են, որովհետև պատճառները խորքային են։ Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են։ Հիմա մենք պիտի շատ հանդարտ ու զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը, այլ այն որպես հիմք վերցնելով՝ օգտվենք փոփոխվող աշխարհի բերած հնարավորություններից»,- ասվում է ուղերձում։

Նմանատիպ նյութեր

Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը,...

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն գաղտնի փախչել  է ԱՄՆ

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված թեկնածուն գաղտնի փախչել է ԱՄՆ

Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն թաքցնելու բան ունի, եթե որոշել է գաղտնի փախչել ԱՄՆ։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է երկրի նորընտիր նախագահ Լուլա դա Սիլվան։ «Ուզում եմ ձեզ ասել, ընկեր քաղաքական գործիչներ. ով ոչնչում...

Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել

Դավթաշենում 49-ամյա տղամարդը տան բակում կանեփ է աճեցրել և իրացրել․ նրան տնային կալանք են տվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասի բնակիչ 49-ամյա մի տղամարդ բակում աճեցնում է կանեփ նաև իրացնում է դրանից ստացած...

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

Ըստ ՊԵԿ տվյալների՝ 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրում է Շողակաթ ՇԵՄ-ը։ Իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում, նույն պաշտոնական տվյալներով, 605-րդը։ Երբ ասում են՝ եկեղեցին հարկեր չի վճարում,...

Ավանում թալանել են վճարային տերմինալը՝ գողանալով մի քանի միլիոն դրամ․ Շամշյան

Ավանում թալանել են վճարային տերմինալը՝ գողանալով մի քանի միլիոն դրամ․ Շամշյան

Հոկտեմբերի 25-ին դիմակավորված՝ անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ...