«Բա լա՞վ էր, որ նախկինում» ասողներին․ «Կարճ ասած»

17 Հոկտեմբերի, 2025

2018 թվականից ի վեր բոլոր նրանց, ովքեր քննադատական խոսք են հնչեցնում Նիկոլ Փաշինյանի, այս իշխանության հասցեին, փաշինյանականները, նրանց աջակցող ֆեյքերը միշտ այս մեկնաբանությունն են գնում․ «նախկինների ժամանակ ռիսկ կանեիք՞ գրեիք, խոսեիք», ձեզ սենց կանեին, նենց կանեին, կբռնեին, կսպանեին և այլն։ Սա ասում էին անգամ այն ժամանակ, երբ քննադատական խոսքի պատճառով բանտում մահացավ Արմեն Գրիգորյանը։ Սա ասում էին նաև էն ժամանակ, երբ քննադատական հայացքների պատճառով Yerevan.Today-ի խմբագրություն ներխուժեցին ԱԱԾ-ականները, Քննչականը, ոստիկանությունը համատեղ և առգրավեցին մեր համակարգիչները։

Հիմա չեն գրում էլ, հազարից մեկ․ որովհետև հիմա խոսելու, գրառումներ անելու համար էնպիսի այլանդակությունների է դիմում իշխանությունը, որ նախկինում երբեք չի եղել։ 2018-ից առաջ չեմ հիշում հեռուստատեսային ելույթների, գրառումների համար տասնյակ մարդկանց կալանավորեին, քրեական գործեր հարուցեին, այո, գործողությունների համար եղել են, ելույթի համար՝ բացառիկ դեպքերում։ Իսկ այսօր քրեական գործերը բազմաթիվ են՝ Միքայել սրբազան, Բագրատ սրբազան, Արթուր Սարգսյան, Ռուբեն Հակոբյան, Սամվել Կարապետյան, Արսեն Ղուկասյան, Արա Ռոստոմյան, Գարիկ Գալեյան, Լիդիա Մանթաշյան, Իգոր Սարգսյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան և լիքը, լիքը այլ դեմքեր։

Երեկ բերման ենթարկվեց, ձերբակալվեց և կալանավորվեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, շատ բիրտ մեթոդով։ Կոչուբաևը հերիք չէ ընդդիմադիր է, հլը մի հատ էլ մի շարք ընդդիմադիրների շահերն է պաշտպանում դատարաններում, ընդդիմության ակցիաներին է մասնակցում, ընդդիմադիր գրառումներ էլ անում է։ Ալեքսանդր Կոչուբաևը ինչի՞ համար է կալանավորվել՝ հոգևորականներին կալանավորելուց հետո քննադատական գրառում անելու։ Մեղադրում են, թե քննիչներին վիրավորել է։ 50 քննիչ ներգրավված է Սամվել Կարապետյանի կալանքի գործին, 50-ից ավելի քննիչ ներգրավված է Արագածոտնի թեմի դեպքերով գործին։ Հայաստանի 600 քննիչներից 100-ը ներգրավված է երկու գործում։ Կարող եք հարց տալ՝ «մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» խոսքերից մեղադրանք ստանալու համար ինչու են 50 քննիչ գործի դրել։ Ոնց մտածում ենք, պատճառն այն է, որ իշխանությունը որոշել է փնջով ներգրավվել նրանց․ մի քննիչ, երկու քննիչ եթե մասնակցի այդ գործին, դժվար է լինելու այդ երկուսին համոզել, իսկ երբ շատով են քննչական համակարգով են, կարծես անուններ չեն, կոնկրետ չէ, այդպես հեշտ է, մեկը չանի՝ մյուսը կանի, վերջում մեկ է՝ բոլորով են պատասխանատու։ Մտածում են, որ վաղը փոփոխություն եղավ, մի բան կասեն էլի։ Այս պարագայում ամբողջ քննչական համակարգը կհայտնվի մեղադրվողի դերում, պլստալը հեշտ կլինի, մտածում են։ Ալենքսանդր Կոչուբաևի խոսքը, իմ գնահատականով, իրականում մտահոգության, ցավի խոսք էր՝ ուղղված հենց այդ քննիչներին, իր նախկին կոլեգաներին, սթափության կոչ էր, ոչ թե վիրավորանքի կամ սպառնալիքի։

Ալեքսանդր Կոչուբաևը բարձրաձայնել է այն, ինչ, իմ կարծիքով, ասում ու մտածում է ՀՀ բնակչությունը գրեթե ամբողջությամբ, աշխարհասփյուռ հայերը։ Սրբազաններին կալանքի տարած դատախազների, քննիչների, դատավորների մասին հայ ժողովուրդը իսկ ի՞նչ պետք է մտածի։ Ասենք՝ փաստաբանին կալանավորեցիք, դրանից իրականությունը չի փոխվում, չէ՞։ Ինձ հետաքրքիր է՝ այդ մարդիկ իրականում ո՞նց են մտածում, մտածում եք, թե մենակ Կոչուբաևն է ձեզ քննադատո՞ւմ․ նրան բռնեցիք, մյուսները ձեզ օրհնում ե՞ն, ձեզ համար աղոթում ե՞ն գիշերը քնելիս, տենց չի, չէ՞։ Գուցե հանրությունը ավելի զուսպ արտահայտվի հրապարակայնորեն, բայց ոչ հրապարակային տեսեք ինչ են խոսում․․․

Նա, ով կալանավորել է սրբազանին՝ կլինի էն ԱԾ-ականը, որ մտել է Արագածոտնի թեմ կամ Մայր Աթոռ կամ Շիրակի թեմ, կլինի էն ոստիկանը, որ ձեռնածշղթա է հագցրել, կլինի էն ոստիկանը,  ում մեքենայով տեղափոխել են, կլինի էն քննիչը, որ հարցաքննել է, կլինի էն դատախազը, որ ներկայացել է որպես մեղադրանքի պաշտպան ու էն դատավորը, որ կալանք է տվել, ու էն մարդիկ, որոնցից ամեն մեկը իր ենթակային հրահանգել է, այդ բոլորը պետք է պատրաստ լինեն լսելու իրենց հասցեին համապատասխան արտահայտություն, քննադատություն, ու դա նորմալ է։

Ժողովուրդն ասում է՝ մի նեղացեք, որ ձեզ քննադատում են, քննիչներ, դատախազներ, դատավորներ, լսեք գլուխներդ կախ կամ չլսելու տվեք։ Դա մեկ է՝ ձեզ չի ներվելու։ Բագրատ սրբազանի գործով դատական նիստին փաստաբանների շարքում տեսա հայտնի դատախազ Պետրոս Պետրոսյանին։ Պետրոս Պետրոսյանը էն դատախազն էր, որը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հակասահմանադրական մեղադրանքը պաշտպանում էր կրծքով, պաշտոնեական առաջխաղացում էր ունենում, մասնակցում էր դատական նիստերին, որոնք նշանակվում էին Արցախի համար խորհրդանշական, տոն օրերի։ Նա ծառայեց, հետո նետվեց համակարգից դուրս, իսկ հիմա փորձում է, ըստ իս, մեղքերը քավել՝ աշխատելով ընդդիմադիրների, հականիկոլականների փաստաբան։ Ի՞նչ եք կարծում, հազար ընդդիմադիրի էլ պաշտպանի, մոռացվելու՞ է, թե որքան մեղավոր է այս իրավիճակի համար։ Նա կրծքով պաշտպանում էր հակասահմանադրական գործը, ինչ է, թե քրեական գործերով ծանրաբեռնեն երկրորդ նախագահին, խափանման միջոցի տակ պահեն Հայաստանի ու Արցախի համար բախտորոշ ժամանակներում։ Դատախազներին, քննիչներին առաջարկում եմ լավ հիշել դատախազ, իսկ այժմ՝ փաստաբան Պետրոսյանի օրինակը։ Կոչուբաևի գրառումը էս մասին է։

Վերջին մեկ շաբաթում տեսանք հոգևորականների և սրբազանի կալանք, տեսանք Ազատամարտիկ Աշոտ Երկաթի ազատազրկում, փաստաբանի կալանք, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգում: Փաշինյանի նպատակը, ինձ համար պարզ է, կարծում եմ, վախ գցելն է մարդկանց մեջ։ Ստացվո՞ւմ է նրա մոտ․ քաղաքական գործիչների կալանքից, քրգործերից հետո որևէ քաղաքական գործիչ վախեցե՞լ է խոսել․ ոչ․ քննադատութունը, ամեն դեպքում, չի պակասել, որովհետև չի կարող պակասել։ Փաստաբան Կոչուբաևի կալանքից հետո փաստաբանները վախեցե՞լ են խոսել։ Ոչ։ Լրատվականների նկատմամբ ճնշումներից հետո մենք վախենո՞ւմ ենք խոսել, գրել։ Ոչ։ Եթե ասեմ չի կարողանում դրանով ընդհանրապես վախ սերմանել, սուտ կլինի․ օրինակ երբ փողոցներում հարցումներ ենք անում, կան մարդիկ, շարքային քաղաքացիներ, որ կաշկանդվում են խոսել, տեսախցիկների առաջ վախենում են, գործարարներ կան, որ վախենում են, պետհիմնարկներում աշխատողները վախենում են․ բայց հարցն այն է, որ այդ վախեցողները վախից չեն դառնում, չէ՞, նիկոլական։ Վախով ո՛չ Նիկոլական կդառնան, եթե անգամ դառնան ՔՊ-ական, ոչ ել վաղը կընտրեն իշխանությանը․ ավելին, անհամբեր կսպասեն ընտրություններին։ Էն որ արգելում են իշխանականները մասնակցել քաղբանտարկյալների մասին հանրահավաքին, դրանից մասնակիցների թիվը գուցե փոքրանա, բայց ընդդիմադիր տրամադրությւոնները երկրում չեն պակասի, չէ՞։

Կարճ ասած՝ 2018 թվականի հունիսին խորհրդարանի ամբիոնից Նիկոլն ասում է՝ «Ինչպե՞ս կարող է մարդը երջանիկ լինել մի հանրությունում, երբ փողոց դուրս գալիս առաջին բանը որ տեսնում է՝ ուրիշների ագրեսիվ, դժբախտ դեմքերն են։ Մեր հեղափոխությունից հետո մարդկանց դեմքին ժպիտ է հայտնվել։ Ինձ համար ամենակարևոր արժեքը մարդկանց ժպիտն է։ Մեր կառավարության գործունեության արդյունքում մարդիկ էդ ժպիտից չեն զրկվելու»։ Ձեր կառավարման ժամանակ տեսեք մարդիկ ինչերից են զրկվել, ոչ միայն ժպիտից, այլև հայրենիքից, այլև տնից, կյանքից, հարազատներից, ազատությունից, ամեն ինչից։ Նայեք մարդկանց դեմքերին հիմա ամենուր, տեսեք այսքան տխրություն, նաև այսքան ատելություն, նաև անհուսալի հայացք տեսել ե՞ք։ 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

Վերջին երկու ամսում ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրել է․ «Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիարդ 174 միլիոն դոլարով։ Պարտքի հիմնական նպատակը պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Իրականում...