«Ամենամեծ խնդիրը միշտ առաջանում է, երբ կա երկակի ստանդարտ։ Երկակի ստանդարտը, կարծում եմ, նաև հենց ամենամեծ պատճառներից է եղել, որ մեր երկրում կա այսքան մեծ պառակտվածություն։
Եթե Ազգային ժողովի նիստը նախագահողը երկակի ստանդարտի փոխարեն իրականում օբյեկտիվ ստանդարտ կիրառեր, որևէ լարվածություն չէր լինի։
Երբ գործընկերները խոսում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի մասին, բայց չեն նկատում տարիներով բոլորի տուն-տեղ ֆեյքերով, հայհոյանքներով, ամենագարշելի երևույթները տարածող հայտնի անձին, ով գալիս է այստեղ և ելույթ ունենալուց մենակ սադրում է, որ դրանից բավականություն ստանա, ու դրան որևէ գնահատական չի տրվում։
Լավ, ուզում եմ հասկանալ, այսինքն՝ քաղաքական խոսքում, եթե «Քաղաքացիական պայմանագրին» մեղադրում են թալանի մեջ, դրանից ո՞ր պահից է սկսում, որ որևէ մի պատգամավոր մտածի, որ կարող է վիրավորական արտահայտություն անել»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։



