Այս ճգնաժամն առաջացել է Ուկրաինայում պետական հեղաշրջման հետևանքով. Պուտին

1 Սեպտեմբերի, 2025

Այս ճգնաժամը չի առաջացել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով, այլ Ուկրաինայում պետական ​​հեղաշրջման հետևանքով, որը աջակցվել և հրահրվել է Արևմուտքի կողմից, ապա՝ Ուկրաինայի այն շրջանների և Ուկրաինայի այն մարդկանց դիմադրությունը ճնշելու փորձերի և այն մարդկանց, ովքեր չեն ընդունել այս հեղաշրջումը, չեն աջակցել դրան: Այս մասին՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՇՀԿ ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ պետական ​​հեղաշրջման արդյունքում հեռացվել է երկրի քաղաքական ղեկավարությունը, որը չի աջակցել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Միևնույն ժամանակ, Պուտինը նշել է, որ Կիևի հնարավոր անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին ուղղակի սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։

Նա կրկին կոչ է արել վերացնել ճգնաժամի հիմնական պատճառները, որպեսզի վերականգնվի անվտանգության ոլորտում արդար հավասարակշռությունը, և Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորումը լինի կայուն և երկարաժամկետ։ Պուտինը նաև հույս է հայտնել, որ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ ձեռք բերված ըմբռնումները կբացեն խաղաղության ճանապարհը։

«Անվտանգության ոլորտում ևս պետք է վերականգնվի արդար հավասարակշռությունը»,- նշել է նա:

ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 20 երկրների առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նմանատիպ նյութեր

Ժողովուրդն արդեն իսկ մերժել է Սահմանադրության փոփոխության օրակարգը․ Արամ Վարդևանյան

  «Երբ 2026 թվականին տեղի էին ունենում Ազգային ժողովի նախագահության, այդ թվում հենց Ռուբինյանի ընտրությունները, կհիշեք՝ մի պարզ հանգամանք էր քննարկվում, և դա նաև, ի դեպ, գրեթե բոլոր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ընթացքում...

Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է

Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է

Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպման ընթացքում, որը կկայանա Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում, դժվար թե քննարկվեն Եվրամիության հակառուսական պատժամիջոցները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի...

Մի շարք միջազգային կազմակերպություններ արձանագրել են Հայաստանի հետընթացը․ Լիլիթ Գալստյան

  «Պարոն Ռուբինյան, ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումը, ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ...

Դատախազությունն ու դատարանը քամահրական վերաբերմունք են դրսևորում ԱԺ նկատմամբ․ Մանուկյան 

«Քիչ առաջ, սիրելի՛ հայրենակիցներ, ՔՊ-ն դեմ քվեարկեց օրակարգում Հայաստանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների վերաբերյալ հայտարարության նախագիծն ընդգրկելուն։ Ամենատիպիկ օրինակը հենց այս Ազգային ժողովն է, որը ցույց է տալիս, թե ինչ վիճակում...

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ

Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցը։ Դատարան ուղարկված գործից «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Մուսաևը Ադրբեջանում ծառայության է անցել 2026 թվականի հունվարի...