«Պարոն Ռուբինյան, ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության զեկույցը հորդորում է Հայաստանի իշխանություններին դադարեցնել ընդդիմության նկատմամբ ընտրովի քրեական հետապնդումը, ընտրություններին առնչվող դատավարություններում ապահովել պատշաճ դատավարություն բոլոր երաշխիքներով, իրավապահ մարմինների գործելակերպը համապատասխանեցնել մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին և երաշխավորել բոլոր քաղաքական ուժերի խաղաղ հավաքների և բողոքի իրավունքը։ Զեկույցը նաև շատ կարևոր մի արձանագրում է կատարում, թե ինչպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից մի քանի տեղամասերի արդյունքների բացառումը, ոչ պատշաճ իրավական վարույթները հանգեցրին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մանդատների կորստին՝ այդպիսով խաթարելով կամ ոտնահարելով հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը։ Դա ամենամեծ քաղաքական իրավունքներից մեկն է»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






