Այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները, ո՞ւր եք Դուք, թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում. Հայր Ասողիկ

12 Հունիսի, 2025

«Տարածաշրջանային լրջագույն զարգացումների, անիմանալի արհավիրքների առջև է կանգնած մեր Երկիրը: Համազգային համերաշխություն և միասնություն կայացնելու փոխարեն՝ ազգային ինքնության և արժեհամակարգի հիման վրա, Երկրի պետական ու քաղաքական գործիչները և ուժերը զբաղված են միմյանց քարկոծելով, միմյանց խաչելով… »,-գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը։

Հայր Ասողիկը շարունակել է. «Ավելին, իշխանությանց որոշ բարձր և խոնարհ ներկայացուցիչներ՝ ծանր կերպով մեղանչում են Սահմանադրության, օրենքների և միջազգային նորմերի առջև՝ բարբարոսաբար հարձակվելով Հայոց Եկեղեցու վրա. Ամենայն Հայոց Հայրապետը Եկեղեցու նվիրապետության մարմնացումն է և շնորհաբաշխության աղբյուրը, ուստի նրա Անձը կերպավորում է Եկեղեցու ամբողջությունը: Սա աստվածաբանական խորհուրդ է, որի ընկալման համար պահանջվում է համապատասխան կրթություն ու գիտություն: Չկա այս ամենը՝ պետք է իսպառ լռել ու կարկամել:

Իսկ այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները՝ բարձր և խոնարհ: Ո՞ւր եք Դուք: Որտե՞ղ է Ձեր կենդանի պատը՝ ողջախոհ, հաշտարար, փրկարար:

Ազգային պետությունն ու Ազգային Եկեղեցին են վտանգված, իսկ Դուք լռո՞ւմ եք: Թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում՝ անսկզբունք կրկնելով անհեթեթ մտքեր, հարցեր ու խոսքեր, ինչպես օրինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը…

Արթնացեք, ձայն հանեք, երևան եկեք և ջանքեր գործադրեցեք կանխելու նոր արհավիրքները: Նաև, առավել ևս նաև  Ձեր անսկզբունքայնության և անգործության պատճառով է, որ տարիներ շարունակ կորուստներ ու ողբերգություններ ունեցավ Հայաստանն ու մեր ազգը…

Ողջախոհություն ունեցեք և օրինակ վերցրեք բարձր Մտավորական պետական գործչից՝ ՀՀ առաջին Նախագահից, ով իմաստությունն ունեցավ ի դեմս Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի հերոսացնելու Հայոց Եկեղեցին, իսկ այսօր աջակից ու զորակից լինելու Հերոս Եկեղեցու գահակալին եւ Տ. Տ. Վազգեն Ա. Հայրապետի արժանահաջոդին՝ առաքինազարդ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Այս նկարագիրն ու կեցվածքը հարկավոր է ազգին, պետությանն ու իշխանություններին, քանի որ Դուք՝ մտավորականներդ եք կոչված կերտելու մերազնյա ԱՐՇԱԼՈՒՅՍԸ»։

Նմանատիպ նյութեր

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...