5 ելույթ, որտեղ Փաշինյանը խոսում է եկեղեցու գործերին չմիջամտելու կարևորության մասին

1 Հոկտեմբերի, 2026

«Մենք հատուկ ձևով գնալու ենք այդ լուծումներին: Պետությունը բոլոր լծակները օգտագործելու է, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա»,- այսօր՝ հոկտեմբերի 1-ին ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին օգտագործելով վիրավորական ձևակերպումներ։ Նա նաև հայտարարեց, որ մտադիր է հետամուտ լինել Հայ Առաքելական եկեղեցու և պետության հարաբերությունները կարգավորող օրենսդրական փոփոխություններին։

Կառավարության ղեկավարին բազմիցս հիշեցրել են, որ եկեղեցին անջատ է պետությունից, և նա խախտում է ՀՀ սահմանադրությունը՝ խառնվելով եկեղեցու գործերին։

Բայց ուշագրավ է, որ հենց Նիկոլ Փաշինյանը ժամանակին բազմիցս խոսել է Հայ Առաքելական Սուրբ Եկղեցու անկախության մասին։

Հիշենք նրա՝ ավելի վաղ արած հայտարարություններից մի քանիսը․

2018 թվականի հունիսի 13-ին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մասին հարցին Փաշինյանը պատասխանել է. «ՀՀ-ում եկեղեցին և պետությունը անջատ են, և ես՝ որպես պետության ներկայացուցիչ, պետության ղեկավար, իրավունք չունեմ միջամտել եկեղեցու գործերին որևէ կերպ։ Սա իմ պաշտոնական և պաշտոնեական դիրքորոշումն է»։

2024 թվականի մայիսի 7-ին Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Կառավարությունը չպետք է միջամատի եկեղեցու գործերին։ Հայ Առաքելական եկեղեցին ունի գործունեության իր կանոնները, իր կանոնակարգը»։

Նույն ասուլիսում Փաշինյանն ասել է, որ ինքը կարող է կարծիք հայտնել որպես անհատ, սակայն. «Իմ կարծիքը մեծ հաշվով հետևանք չունեցող կարծիք է»։ Եվ կրկին շեշտել է. «Կառավարությունը չպետք է եկեղեցու գործերին միջամտի»։

2025-ի հունվարի 24-ին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանն արդեն երկու ուղղությամբ էր սահմանում տարանջատումը. «Պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին էլ՝ պետության գործերի մեջ»։

2025թ․ դեկտեմբերի 18-ին Կաթողիկոսի տեղապահի հնարավոր նշանակման մասին հարցին Փաշինյանը պատասխանել է. «Պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել։ Դա պետք է եպիսկոպոսաց դասի որոշումը լինի։ Եթե ինձանից կարծիք հարցնեն այդ հարցի շուրջ, ես կարծիք կարտահայտեմ, եթե չհարցնեն, ապա չեմ արտահայտի։ Եթե ես … կարծիք արտահայտեմ, ապա կստացվի, որ ես խախտում եմ եկեղեցու գործերին չմիջամտելու սկզբունքը»։

Ապրիլի 21-ին ՔՊ-ի նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ Փաշինյանը ասել է. «Եկեղեցին անջատ է պետությունից» և հատուկ ընդգծել է. «Ես դրա լիարժեք կողմնակիցն եմ»։

Ըստ երևույթին, տեսնելով, որ չի կարողանում հասնել Կաթողիկոսի հեռացմանը, որի փորձերը քանիցս արվել է, այդ թվում՝ եկեղեցու ներքին պառակտման ճանապարհով, Փաշինյանը որդեգրել է արդեն այլ սկզբունք՝ եկեղեցու հետ վարվել որպես կատավարությանը կից մարմնի և կառավարության նիստում ու ԱԺ-ում որոշել եկեղեցական հարցերը։

Կրկին հիշեցնենք, որ եկեղեցու դեմ փաշինյանական գրոհները մեկնարկել են Ադրբեջանի կոչից հետո։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ են մեղադրում․ «Известия»

Որակի վերահսկողություն չանցած ապրանքները հայտնվում են Ռուսաստանի խանութներում և առցանց առևտրի հարթակներում՝ ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաների հովանավորությամբ։ Գրել «Известия»-ն։ Պարբերականի աղբյուրների վարկածով՝ պաշտոնյաները գործում են տասնյակ լաբորատորիաների շահերից...

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփն ու Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ և հայտարարել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաշխարհային և ԱՄՆ շուկաներ ռուսական դիզելային վառելիքի խոշոր խմբաքանակներ մատակարարելու վերաբերյալ։ «Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը պատմական է որակել Թրամփի՝ Ուկրաինայի նախագահի փոփոխության մասին հայտարարությունը

Դմիտրիևը շրջադարձային և պատմական է որակել Թրամփի խոսքերը, թե Ուկրաինայի ժամանակն է փոխել նախագահին։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախագահ Թրամփը միանում է այն բազմաթիվ մարդկանց կարծիքին, ովքեր կարծում են, որ Ուկրաինային անհրաժեշտ է ղեկավարություն, որն իսկապես ձգտում է...

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էր. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսիի որոշումը՝ չմիանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, եղել է ռացիոնալ և պրագմատիկ։ Այսպես է նա մեկնաբանել լրագրողի հարցը Միացյալ Նահանգների կողմից ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումների մեղմացման...

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

Տավուշում մեքենաներ են բախվել․ մեկ զոհ, մեկ վիրավոր կա

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15։20-ի սահմաններում...