Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջև առանձին հանդիպում Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի նիստում նախատեսված չէ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ինչքան ես գիտեմ, դա նախատեսված չէ, բայց, անշուշտ, կարող է լինել որևէ տեսակի ինտերակտիվ հանդիպում», — պարզաբանել է Օվերչուկը։





