Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան. Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14 Մայիսի, 2026

1․ Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան
Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան՝ երկիր, որը հաղթահարել է ներքին բաժանումները։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։ Ներկա իշխանությունները քայլեր են անում, որոնք հասարակությանը բաժանում են ամենազգայուն հարցերի շուրջ։ Չեմ հավատում, որ նման բևեռացված պայմաններում երկիրը կարող է զարգանալ։
Այդպիսի հարցերից մեկն եկեղեցին է։ Հայաստանում երբեք նման վերաբերմունք չի եղել եկեղեցու նկատմամբ։ Մյուսը մեր ինքնության նկատմամբ վերաբերմունքն է, ինչպես նաև Ղարաբաղյան հարցի շուրջ դիրքորոշումները։
2․ Մարտի 1-ը տարիների ընթացքում միֆականացվել է
2008 թվականը իմ նախագահության վերջին տարին էր։ Այո՛, դա ցույց էր։ Պատճառն այն էր, որ ընտրություններում պարտված կողմը, որը հավաքել էր 21 տոկոս, հայտարարում էր, թե ինքն է հաղթել։ Ամեն ինչ սկսվեց հենց դրանից, և դա ամբողջովին այլ պատմություն է։
Իմ պաշտոնավարման ընթացքում դա բախման միակ դեպքն էր։
Ես նախագահ էի, որի ժամկետն ավարտվում էր, և մեկ ամիս անց պետք է հեռանայի պաշտոնից։ Եվ ես երբեք չեմ պահպանել որևէ պաշտոն իշխանությունից հեռանալուց հետո։ Ահա իրական պատմությունը։
Այսօր, հետադարձ հայացքով, կարծում եմ, որ եթե մարտի 1-ը հաջողվեր նույն ուժերի միջոցով, մենք կկորցնեինք Ղարաբաղը։ Նույն մարդիկ, նույն նպատակը։
Նիկոլ Փաշինյանը այդ գործընթացի հիմնական դերակատարներից էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ չի մասնակցել բախումներին։ Նա տեսել է, թե ինչ է կատարվում, բայց այդ գիշեր այնտեղ չի գնացել։
Մարտի 1-ը տարիների ընթացքում միֆականացվել է։ Միֆականացվել է ամբողջ գործընթացը։
Արդեն այն ժամանակ, երբ ես այլևս պաշտոն չէի զբաղեցնում, քարոզչական մեթոդներով փորձ արվեց այդ իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կապել ինձ հետ։
3․ Նիկոլ Փաշինյանն է հիմնական պատասխանատուն
Նա է հիմնական պատասխանատուն։ Դրանք իր որոշումներն էին։ 2018-ից մինչև 2020 թվականը նա ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ոչնչացնելու համար։ Փաստացի հրաժարվեց բանակցություններից։ Հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։
Այդ կերպ նա քանդեց բանակցային գործընթացը, և դա պատերազմի բռնկման հիմնական պատճառներից մեկն էր։ Բանակցությունների միջոցով հակամարտության կողմերը միշտ հույս ունեն համաձայնության գալ։ Երբ դու ոչնչացնում ես բանակցությունները, փաստորեն հրահրում ես պատերազմ։
Նա խոստանում էր վերադարձնել Շուշին և Հադրութը, բայց արդյունքում կորցրեց ամբողջ Ղարաբաղը։ Դա տեղի ունեցավ նրա մեկ քաղաքական որոշման հետևանքով՝ Պրահայի հռչակագրի ստորագրմամբ, որով Ղարաբաղը ճանաչվեց Ադրբեջանի մաս՝ Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ։
Ասացեք՝ այդ ամենից հետո ինչո՞ւ մարդիկ պետք է քվեարկեն նրա օգտին։
4․ Իմ նախագահության ընթացքում ոչ մի սփյուռքահայ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի
Մենք չենք կարող ասել, որ սփյուռքը մեզ այստեղ միայն ներդրումների համար է պետք։ Միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [Իմ ժամանակ] մարդիկ այստեղ էին գալիս գումար ներդնելու և տարբեր տեսակի բիզնեսներ ստեղծելու համար։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր եղավ պարոն Էռնեկյանի հետ իմ անձնական հարաբերությունների շնորհիվ։ Ես կարող եմ այսպիսի բազմաթիվ նախագծեր նշել. «Թումո»-ն՝ ամերիկացի ներդրողների հետ իմ կապերի շնորհիվ։ Այստեղի միջավայրը շատ բարենպաստ էր։ Եվ ես կարող եմ շատ այլ անուններ նշել։
Հիշում եմ, թե ինչպես, դա 2001 կամ 2002 թվականն էր, հայտարարեցի, որ հայկական սփյուռքի յուրաքանչյուր անդամ, ով ունի ֆինանսական միջոցներ, պետք է ունենա բնակարան կամ տուն Հայաստանում։ Իմ անձնական հարաբերությունների շնորհիվ ես համոզեցի Միացյալ Նահանգներում շատ հայտնի մի նշանավոր հայի այստեղ տուն կառուցել, և երբ մարդիկ տեսան դա, շատ ուրիշները հետևեցին նրան։
Դրանք երաշխավորված կլինեն։ Դրանք երաշխավորված էին։ Եվ իմ տասը տարվա իշխանության ընթացքում սփյուռքից ոչ մի մարդ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ հետևյալ հղումով:
Օլիվիե Մերլե
Կարինե Հարությունյան
Մաքս Սիվասլյան

Նմանատիպ նյութեր

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել Միացյալ...

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ...

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Անդրանիկ Թևանյանը Ալեն Սիմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել

Կալանքի տակ գտնվող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ պահանջելով պարտավորեցնել նրան դատարանի՝ հայցը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ...

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների «դատավարությունը»

Բաքվի վերաքննիչ դատարանում քննվել են ապօրինաբար պահվող հայ գերիների, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաքննիչ բողոքները։ Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի անունից դատարանին ներկայացվել են գործի դատական...

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հոր՝ Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին, հայտարարել է Հնդկաստանում նրա ներկայացուցիչ այաթոլլահ Հաքիմ Էլահին։ Էլահին հայտարարել է, որ...