Առաջարկ էին արել, որից հետո թե՛ էլեկտրական ցանցերը, թե՛ ամեն ինչը հետ էին վերադարձվելու․ Սամվել Կարապետյան 

22 Մայիսի, 2026

«Դուք հանդիպումներից մեկի ժամանակ, հատկապես Արմավիրցիների հետ հանդիպման ժամանակ, մի բացահայտում արեցիք, որ ամենածանր պայմաններն անցել եք, և հինգերորդ օրը ձեզ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի քաղաքական հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու, և ամեն ինչ լավ կլինի, այսինքն՝ ձեզ ազատ կթողնեն։ Ուզում եմ իմանալ՝ ինչ առաջարկ է եղել բովանդակությամբ, հատկապես ում կողմից է եղել, ինչ պայմաններով», — այս հարցն է տրվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին այսօր՝ մայիսի 22-ին, տարբեր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ընթացքում։

Սամվել Կարապետյանը պատասխանեց․

«Դա եղել է բանտի խցի պայմաններում։ Առաջարկությունն արել են իմ մոսկովյան ընկերների միջոցով, բայց նախքան այդ առաջարկությունը, նույնիսկ մինչև ձերբակալելը, երբ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու։ Դրանից հետո թե՛ էլեկտրական ցանցերը, թե՛ ամեն ինչը հետ է վերադարձվելու։ Ես չեմ ընդունել առաջարկությունը և գնացել ենք առաջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին...

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...

Անցնող տարիներին ինչին կպել է իշխող մեծամասնությունը՝ ՔՊ-ն, քանդել է․ Աննա Գրիգորյան 

«Ազգային ժողովի օրակարգ է բերվել հակասահմանադրական մի գործընթաց։ Չի կարող Ազգային ժողովը քննարկել եկեղեցու ներքին կյանքը։ Եվ սա ոչ թե իմ կարծիքն է կամ իմ վերաբերմունքն է դրա նկատմամբ, այլ որովհետև օրենքն է այդպես ասում։ Հայաստանի...