Անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն. Բագրատ Միկոյան

17 Փետրվարի, 2026

Երևանի փողոցներում փոսալցման աշխատանքը տապալած ու քաղաքացիների դաժան քննադատության թիրախում հայտնված քաղաքային իշխանությունը ՔՊ կուսակցական օրգան Civic.am կայքի միջոցով փորձում է ձախողման մեղավոր կարգել հիմնական քաղաքական հակառակորդին՝ կեղծ տեղեկություն տարածելով, թե Կենտրոն վարչական շրջանում փոսալցման աշխատանքը դանդաղ է ընթանում, քանի որ այն իրականացնում է  Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող AAB ընկերությունը: Այս մասին գրում է  News.5tv.am-ը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի խոսքով՝ «հերթական հիմարությունն» է այդ հրապարակումը:

Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի երեք խնամիներից որևէ մեկին ասֆալտապատման որևէ ընկերություն չի պատկանում:

«Ասֆալտի որակի հետ կապված՝ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ, որոնք ասֆալտապատվել են նախագահ Քոչարյանի օրոք, նույնիսկ 18 տարի անց ապացուցում են իրենց որակը, ոչ թե հալչում ու անհետանում են առաջին ձյան հետ, ինչպես հիմա է, ինչպես տեսնում եք: 8 մլրդ դոլարը ծամելուց հետո անորակ ասֆալտ անելու պատճառը թող իրենց շվեյցարական բանկերի հաշիվներում փնտրեն: Եթե չգտնեն, հունիսի 8-ից հետո կօգնենք՝ կգտնեն»,- News.5tv.am-ի հետ զրույցում ասել է Միկոյանը:

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...