Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Վարդան Օսկանյան

19 Հուլիսի, 2025

Երեկ Բելգիայի խորհրդարանն ընդունեց բանաձև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Ադրբեջանի վայրագությունների և մարդու իրավունքների խախտումների մի շարք դատապարտումների շարքում, այդ բանաձևը կոչ է անում Բաքվին կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի որոշումը և թույլ տալ հայերի անվտանգ վերադարձն իրենց տները՝ միջազգային վերահսկողության ներքո։ Այս բանաձևը լրացնում է Եվրոպական խորհրդարանի՝ 2024 թվականին ընդունած երկու բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջերս ներկայացրած նախաձեռնությունը, որը կոչված է միջնորդելու Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի միջև՝ վերջիներիս իրենց հայրենիք վերադառնալ»ւ հարցում։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավորներ վերջերս իրենց աջակցությունն են հայտնել շվեյցարական խաղաղարար նախաձեռնությանը, և շուտով կլսենք նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատիից։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Իսկ երկու օր առաջ կայացած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը՝ մի շարք վտանգավոր և անտրամաբանական պնդումների շարքում, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը «փակված» է։ Նա միանշանակ հայտարարեց, որ տարածքն ադրբեջանական է և, գուցե ամենամեղադրելին՝ խոստովանեց, թե իր միակ ափսոսանքն այն է, որ այս զիջումն ավելի վաղ չի իրականացրել։ Այդ «սխալը», ինչպես ինքն է անվանում, արժեցավ հազարավոր հայերի կյանք, ավարտվեց հայկական պատմական հայրենիքի էական մասի կորստով և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության լիակատար հարկադիր տեղահանությամբ։

Ցանկացած գործուն ժողովրդավարությունում նման կործանարար սխալ հաշվարկի ընդունումը կհանգեցներ անհապաղ հրաժարականի և անդառնալի քաղաքական խայտառակության։ Փոխարենը, Փաշինյանը կառչել է իշխանությունից և փորձում է հայտարարել, թե բաց վերքն արդեն բուժվել է։

Սակայն ճշմարտությունը հնարավոր չէ այսքան հեշտությամբ մոռացության տալ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և երբեք էլ չի փակվի, քանի դեռ իրենց պատմական հայրենիքից բռնությամբ տեղահանված 150,000 հայերի իրավունքները չեն ճանաչվել, վերականգնվել և երաշխավորվել։ Ո՛չ մամուլի ասուլիսը, ո՛չ էլ պատմության վերաշարադրման փորձերը չեն կարող փոխել այս հիմնարար իրականությունը։

Փաշինյանը փորձում է համոզել աշխարհին, թե Հայաստանն այլևս ասելիք կամ անելիք չունի Լեռնային Ղարաբաղի հարցով։ Նրա մղումները ակնհայտ են՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական դիմակայությունից, շեղել պատասխանատվությունը և շարունակել կառչել իշխանությունից։ Նրա հռետորական շրջադարձը, ըստ որի՝ իբր Լեռնային Ղարաբաղը երբեք իսկապես հայկական չի եղել, բարոյական և քաղաքական դավաճանություն է, որը և պատմական, և իրավական առումով կեղծ պնդում է։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ ադրբեջանական պետության մաս։ Նրա հայկական արմատները ձգվում են հազարամյակներ՝ շատ առաջ՝ մինչև ժամանակակից Ադրբեջանի ձևավորումը։ Տարածքն իր անկախությունն հռչակեց 1991 թվականին՝ նույն խորհրդային իրավական հիմքով, որով ձևավորվեցին Հայաստանի և Ադրբեջանի հետխորհրդային հանրապետությունները։

Մի օր, անկասկած, Փաշինյանը հայտարարելու է, թե սխալ է գործել՝ Պրահայի հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելով։ Սակայն ոչ մի ներողություն չի կարող չեղարկել այն վնասը, որ նա պատճառել է։ Այդ վնասի համար նա երբեք չի ներվի հայ ժողովրդի կողմից։

Անկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ։ Այն շարունակում է ապրել՝ քանի դեռ վերադարձի իրավունքը չի իրագործվել, և արդարությունը չի վերականգնվել էթնիկ զտման և հարկադիր արտաքսման զոհերի համար»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...