ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

4 Հոկտեմբերի, 2025

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմի հանձնառությունը՝ «ապահովելու Արցախի փախստականների վերադարձը, հայկական գերիների ազատ արձակումը և քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությունը»: Այս մասին փոխանցում է «Ազատությունը»։

Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:

2025 թ․ սեպտեմբերի 25-ի նամակում, որը ստորագրված է Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերի վարչության ներկայացուցիչ Պոլ Գուալյանոնեի կողմից, նաև նշված է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Ադրբեջանում կալանավորված հայերի դատավարություններին և հաստատում է, որ «ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները Բաքվում այցելում են դատական նիստերին հնարավորության դեպքում», փոխանցում է հանձնախումբը:

Ըստ Հայ դատի՝ Գուալյանոնեն նամակը եզրափակել է՝ ընդգծելով, որ Պետդեպարտամենտը շարունակում է «կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում»:

«Մենք ողջունում ենք Թրամփ-Վանսի վարչակազմի հանձնառությունները, որոնք ներառված են Կոնգրեսի հայկական խմբի 87 անդամների ստորագրած երկկուսակցական նամակի պատասխանի մեջ, և արդեն աշխատում ենք մեր կոնգրեսական դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների և համայնքային ակտիվիստների հետ՝ այս հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար», — ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Կոնգրեսի հայկական խմբի նամակը, որը նախաձեռնել էին կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը և Դեյվիդ Վալադաոն, հորդորում էր բոլոր կողմերին ներգրավել այս չլուծված հակամարտությունում՝ ապահովելու տեղահանված հայերի հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք:

Բաքվի բանտերում, ըստ պաշտոնական տվյալների, 23 հայ գերի է պահվում։ Նրանց մի մասին տարբեր մեղադրանքներով արդեն դատապարտել են տևական ազատազրկման, մյուս մասի, ներառյալ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը շարունակվում է արդեն 8 ամիս։

Նմանատիպ նյութեր

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

Շատ բարդ է լինելու այդ «պատերազմահենության» փաստարկը Ադրբեջանի ձեռքից վերցնելը, որ տվել է Փաշինյանը. Բադալյան

«Նարեկ Կարապետյանը՝ Ուժեղ Հայաստանի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը, խոսում է արցախցիների իրավունքի մասին՝ իրենց տուն վերադարձի իրավունքի մասին, միաժամանակ ավելացնում, որ դրա համար պետք է անցնենք շատ երկար աշխատանքային ճանապարհ»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ...

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն

Դանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել Դանիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի և ռուսական ռազմանավի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Ռուսաստանը ուղղաթիռի...

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ․ Թրամփ

Դուք շատ շուտով կտեսնեք, թե ինչ է կատարվում։ Մենք գրեթե լիակատար վերահսկողություն ունենք Հորմուզի նեղուցի նկատմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թրամփը իր ելույթում հայտարարել էր, որ վերջին ամերիկյան...

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Դիվանագիտության առանցքային մասը ետնաբեմային աշխատանքն է, որտեղ կիրառվում են կոշտ մեթոդներ. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հույս ունեմ, որ մի օր Հայաստանի առաջնորդները վերջապես կհասկանան, որ դիվանագիտությունը շողոքորթությունը, ճարպկությունը կամ ուղղակի ինչ-որ բան համոզելը չէ (բնականաբար խոսքը գործողների մասին չէ, սրանք անհույս են)։...

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել...