Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի հատուկ զեկույցը

27 Հոկտեմբերի, 2026

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է «Justice» According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի) անգլերեն հատուկ զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։ Նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի 2026 թ. փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Զեկույցը նախատեսված է միջազգային լսարանի համար և լրացնում է ՀԴԿԽ-ի կողմից արդեն իսկ տարածված հայերեն ժողովածուին, որն ամբողջությամբ վերահրատարակում է Տարոն Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ում լույս տեսած վերլուծական շարքը։

Զեկույցի հիմնական եզրահանգումները՝

• Դատարանը 14 տարի է նշանակել այնպիսի հանցանքի համար, որի մեղադրանքը երբեք չի առաջադրվել։ Այդ հոդվածը չկա ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ էլ մեղավոր ճանաչման մասում։

• Դատավճռում վկայակոչված ավելի քան 2000 դատաբժշկական եզրակացությունից ոչ մեկում Վարդանյանի անունը չկա, և ոչ մի վկա նրա որևէ արարք չի նկարագրում։

• Քաղաքացիական անձին դատել է ռազմական դատարանը։ Միջազգային փաստաբանին մերժվել է մուտքը, իսկ շուրջ 60 նիստերից և ոչ մեկում անկախ միջազգային դիտարկում չի թույլատրվել։

«Դատավճռի հակասությունները բոլորը կարող են ստուգել։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն հիմա»․ Զեկույցի հրապարակման առթիվ նկատել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրեանը։

ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր 20 հայ պատանդներին։

Նմանատիպ նյութեր

Մենք զիջումներով Ադրբեջանին մոտիվացնում ենք չկնքել խաղաղության պայմանագիր․ Նարեկ Կարապետյան 

«Այսօր ուզում եմ ելույթ ունենալ ոչ թե ընդդիմության կամ իշխանության տեսակետից, այլ որպես հայ քաղաքական գործիչ՝ ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից։ Եկե՛ք նայենք, թե այսօր ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում՝ TRIPP-ի շրջանակում։ Սկզբից,...

Վստահ եմ, որ Փաշինյանը կխնդրի․ գազի գինը կբարձրացնեն․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանն անդրադարձավ Հայաստանի համար ռուսական գազի սակագնի հնարավոր բարձրացմանը։ Հիշեցնենք, որ նման հեռանկարը պայմանավորված է ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության հնարավոր...

Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի VIII գագաթնաժողովը

Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի VIII գագաթնաժողովը

Մոսկվայում մեկնարկել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) անդամ պետությունների ղեկավարների VIII գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է քննարկել գազի համաշխարհային շուկայի զարգացումները, էներգետիկ անվտանգության հարցերը և գազ արտահանող երկրների միջև...

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Դավթաշենի կամրջի տակ տղամարդու մարմին է հայտնաբերվել

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա, հայտնում է Գ. Շամշյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը մոտ 35-40 տարեկան տղամարդ է, ով Դավթաշենի կամրջից...