Ամեն ինչ արեցին, որ պատերազմը իմ կապերով կանգնեցնելու հնարավորություն չունենամ․ Ռոբերտ Քոչարյան 

17 Մայիսի, 2026

«Մի թեմա կար, թե պատերազմը ինչո՞ւ չեն կանգնեցրել

Նայեք, նույնիսկ այդ ժամանակ պաշտոն չունեի, փորձեցինք Ղարաբաղում ինչ-որ բան անել. Իշխան Սաղաթելյանը գիտի. ամեն ինչ արեցին, որ որևէ հնարավորություն չունենանք՝ որևէ կերպ ազդելու պրոցեսի վրա։ Նույնիսկ մի պահ մտածեցի, որ միգուցե պետք է Մոսկվա թռնել և փորձել գործընկերներին համոզել, որ հնարավորինս արագ պատերազմը կանգնեցվի։ Ասեմ. երրորդ-չորրորդ օրը ինձ համար պարզ էր, որ, հաշվի առնելով այն կազմակերպվածությունը, ինչ կատարվում է, լավ բանով չի ավարտվելու։

Նույնիսկ այն ժամանակ դատարանի արգելք ունեի դուրս գնալու. դատավորից ստացել էի երկիր բացակայելու թույլտվություն, բայց կովիդի ժամանակ էր, և առանց թեստի հնարավոր չէր նույնիսկ ինքնաթիռ նստել։ Հանձնել եմ թեստը. լրիվ առողջ էի, որևէ խնդիր չունեի, և ստացել եմ պատասխան, որ ես կովիդ ունեմ։ Գնել ենք արագ թեստեր, չորս-հինգ հատ փորձել ենք. բոլորը բացասական էր, կովիդ չունեի։ Նույնիսկ այդ ճանապարհով ամեն ինչ արեցին, որ նույնիսկ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live» Telegram-ալիքին տված մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի...

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Վահե Դավթյան

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրել է. «Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում: Կարելի է երկար հաշվել՝ քանի...

Ձեր պետական քաղաքականությունը չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի տարբերվում․ Խամոյանը՝ Փաշինյանին 

  «Դուք այստեղ հիշեցիք Ձեր չորրորդ դասարանի շարադրությունը։ Վստահաբար, շարադրություն գրելու ջիղը Ձեր մեջ լավ զարգացրել եք, ու հիմա տպավորություն է, որ պետական քաղաքականությունը Ձեր չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի...

Եվրոպական մի շարք առաջնորդներ ժամանել են Կիև

Եվրոպական մի շարք առաջնորդներ ժամանել են Կիև

Ուկրաինայի անկախության օրվա առթիվ եվրոպական մի շարք առաջնորդներ ժամանել են Կիև։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան մայրաքաղաքի երկաթուղային կայարանում դիմավորել է Մոլդովայի և Էստոնիայի նախագահներ Մայա Սանդուին և Ալար Կարիսին, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենին և...

Ե՞րբ են վերադարձվելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

  «Ձեր խոսույթի մեջ դուք ներկայացրեցիք այն կոնֆլիկտի հիմքը, որը սկիզբ է առել 20-րդ դարի սկզբում, և փորձեցիք ցույց տալ, որ կոնֆլիկտի հիմքերից մեկը նաև մեր մոտեցումն էր, մեր հակադրությունը թուրքական իշխանության քաղաքականությանը։...