Կնքված ընկերությունները ոչ թե խնդիր են, այլ հանցագործություն։ Հոկտեմբերի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, թե բիզնեսի նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցներն անհամաչափ համարող գործարարները կարող են դիմել դատարան և նույնիսկ պետությունից վնասի փոխհատուցում պահանջել։
«Դա խնդիր չէ, այլ հանցագործություն»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նման բան նախատեսված չէ։ Քննիչն իրավունք ունի արգելել մուտքն ու ելքը միայն խուզարկության անցկացման ընթացքում․ դա քննչական գործողություն է, որը տևում է մի քանի ժամ կամ մեկ օր, պարզաբանեց փաստաբանը։ «Լավ է, որ խնդիր են համարել, բայց դա խնդիր չէ, այլ հանցագործություն։ Որովհետև չունենալով նման լիազորություններ իրականացնելու իրավասություն՝ սա պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին հոդված է»,- հիշեցրեց Օրբելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





