31 07 2021

Վերին Շորժայի անունը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան

Վերին Շորժայի անունը պետք է վերահայկականացվի․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան գրառմամաբ առաջարկում է փոխել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի անունը.

«Վերին Շորժա անվանումը վերջերս անընդհատ հոլովվում է կապված Բաքվի բռնապետի բաշիբոզուկների ագրեսիայի հետ։

Մենք առանց հասկանալու փաստացիորեն լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը և շարունակում ենք օգտագործել այն, ընդ որում, նույնիսկ այս բարբարոսների բարբառային արտասանությամբ (գրական ադրբեջաներենում հնչում է՝ շորջա «աղիավուն, աղուտ»)։

Սա նույնն է, թե Սևանը կոչենք Գյոյչա բառացիորեն՝ «կապտավուն», ուստի գյուղանունը պետք է վերահայկականացվի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ