«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի Հայոց բանակի օրը մշտապես կազմակերպում է միջոցառումներ, այս տարի ևս հատուկ ծրագիր են մշակել: «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը լրագրողներին ասաց, որ «ԱրտՄԵԴ» բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում են 40 զինծառայողներ, կանցկացվի բարեգործական «Խաղաղությունը` նրանց աչքերով» միջոցառումը:
Նա նշեց, որ միջոցառմանը մասնակցելու են ճանաչված նկարիչներ և արվեստագետներ, ովքեր 40 աշխատանք կստեղծեն:
Ա.Թովմասյանը տեղեկացրեց, որ հաջորդ փուլում բարեգործական ընթրիք կամ աճուրդ կկազմակերպվի, ստացված գումարը կուղղվի վիրավոր զինծառայողների բուժմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը