23:40
Հակառակորդի հերթական տանկի խոցումը. Արցախի ՊԲ
23:25
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների հայտարարությունը ԼՂ հարցով
23:18
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել
22:00
ՀՀ ՊՆ-ն հերքում է Գյանջան կրակի տակ պահելու վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվությունը
21։45
Հակառակորդն այսօր 200-ից ավելի զոհ է տվել միայն հարավային ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան
20:29
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրում է․
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, այսօր, ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում, կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։
Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի»։
18։50
Հայաստանը չէր կարող հարվածել Մինգեչաուրին.ՊՆ
18:40
Խոցվեցին հակառակորդի մեկ տանկ և երկու ՀՄՄ. ՊՆ խոսնակ
14։54
Ադրբեջանի տարբեր քաղաքներից հարյուր հազարավոր մարդիկ խուճապահար փախչում են Բաքու․ Վահրամ Պողոսյան
14։28
Հակառակորդին պատասխան հուժկու հարվածները հասցվել են. Արցախի նախագահի խոսնակ
13։48
Հայկական կողմը ևս 21 զոհ ունի․ ՊԲ-ն հրապարակել է անունները
12։58
Ստեփանակերտի խաղաղ բնակչության հրետակոծությունը. Bars Media
12։12
Թուրքիայի դեմ ՀՀ դիմումը ՄԻԵԴ-ում է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է ՀՀ կառավարությունից ուղարկված՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջը: Այդ մասին տեղեկացնում է դատարանի մամուլի ծառայությունը:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության տարածած հայտարարությունում նշվում էր, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի:
10:56
Թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը և Շուշին․ ՊԲ պատասխանը չի ուշանա․ Վահրամ Պողոսյան
Թշնամին կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտ և Շուշի քաղաքները։ Այս մասին հայտնումէ ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Պաշտպանության բանակի պատասխանը չի ուշանա։ Սակայն ի տարբերություն Բաքվի ահաբեկչական իշխանության, մենք թիրախավորում ենք ոչ թե քաղաքացիական բնակչությանը, այլ խոշոր քաղաքներում մշտական տեղակայում ունեցող ռազմական օբյեկտները։
Այդ քաղաքներում ապրող խաղաղ բնակչությանը կրկին կոչ ենք անում անհապաղ լքել իրենց բնակավայրերը, որպեսզի խուսափեն հնարավոր զոհերից»։
10:52
Հարավային ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր. ՊՆ խոսնակ
Հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։ Այս մասին հայտնում Է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,- նշել է նա։
10:25
Հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին․ ՊՆ
Այս պահին հակառակորդը մեծ ինտենսիվությամբ հրթիռային հարվածներ է հասցնում Ստեփանակերտին։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ։
09:36
Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ. ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված:
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Հակառակորդը նախապատրաստվում է իրականացնել հարձակողական գործողություններ:
ՊԲ-ն հետևում է հակառակորդի բոլոր տեղաշարժերին և պատրաստ է ամենաբարձր մակարդակով իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
09:03
Մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են. ՊՆ
Գիշերվա ընթացքում և այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում մարտերը տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նախորդ օրվա ամփոփումը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը