Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում ավարտվել է ձայների նախնական հաշվարկը։ Ըստ նախնական տվյալների`համայնքի ղեկավարի թեկնածու և գործող համայնքապետ Ավետիք Մխիթարյանը ստացել է 384 քվե, իսկ մրցակիցը՝ Սայադ Ամլաստյանը, 234 քվե։
Նշենք, որ երկուսն էլ անկուսակցական են և ինքնառաջադրված, սակայն Սայադ Ամլաստյանին սատարում էր ՔՊ-ն:
Հիշեցնենք նաև, որ մամուլը գրել էր, Ալմաստյանը ընդամենը 8-ամյա կրթություն ուներ, երկու տարի էլ նույն դասարանում էր մնացել, բայց իշխող թիմը գնահատել էր նրան՝ հաշվի առնելով, որ հեղափոխության օրերին հարեւան համայնքում փողոցներ է փակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը