ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 617 դեպք, որից 398-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 170 կենցաղային կանչ, 309 հրդեհ, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 10 և տուժել 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 4 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 4 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 4 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 20 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 14 դեպք, որի հետևանքով տուժել է 16 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը