10 02 2025

«Արմավիր» ՔԿՀ-ի պետն ազատվել է պաշտոնից

«Արմավիր» ՔԿՀ-ի պետն ազատվել է պաշտոնից

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արսեն Արզումանյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ 

Արզումանյանն այս պաշտոնին նշանակվել էր  2024 թվականի հունվարի 25-ին, դրանից առաջ ղեկավարել էր «Վանաձոր», «Սևան» քրեակատարողական հիմնարկները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ