Օրեր առաջ խորհրդարանական ընդդիմությունը հարցեր բարձրացրեց գործող իշխանությունների առաջ հարցեր, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ արտաքին քաղաքականության կարմիր գծերին։ Այդ կարմիր գծերը ձևակերպված էին հստակ և պարզորոշ, դրանք չպահելը իսկապես կորստաբեր է լինելու առանձապես Արցախի գոյության համար և ընդհանրապես հայոց պետականության համար։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմանյանը։
«Մենք տեսանք, որ գործող իշխանությունների համար նույնիսկ այս կենսական հարցերում գոյություն չունեն կարմիր գծեր։ Փաշինյանի իշխանության չորս տխրահռչակ տարիների և հատկապես նոյեմբերի 9-ից հետո որդեգրած արտաքին քաղաքական քայլերի վերլուծությունը ցույց է տալիս, որ նա մեր պետությունը մտցրել է աշխարհաքաղաքական վտանգավոր պայմանավորվածությունների ու խաղերի մի դաշտ, որտեղ ՀՀ-ն տրամադրում է իր տարածքը կենտրոնասիական նավթն ու գազը ադրբեջանական նավթի ու գազի հետ միասին Թուրքիայի վրայով դեպի Արևմուտք հասցնելու համար, ինչին Ադրբեջանը համաձայնվում է Արցախն ամբողջությամբ վերցնելու պայմանով և ինչի հետևանքը պետք է դառնա Հարավային Կովկասից ՀՀ դաշնակից ՌԴ-ի դուրս մղումը»,-ասաց նա։
Սողոմոնյանը ներկայացրեց՝ ինչպիսին պետք է լինի Թուրքիայի հետ բանակցային ռազմավարությունը, երբ պետության ղեկին լինեն պետական շահերով առաջնորդվող իշխանություններ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը