10 05 2022

Մի խումբ մարդիկ հարձակվել են մեր մեքենայի վրա,բռունցքներով, քարերով հարվածել մեքենային․ երթի մասնակիցը՝ Գյումրիի միջադեպի մասին

Մի խումբ մարդիկ հարձակվել են մեր մեքենայի վրա,բռունցքներով, քարերով հարվածել մեքենային․ երթի մասնակիցը՝ Գյումրիի միջադեպի մասին

ՖԲ օգտատերը գրում է․

«Ես՝ Արսեն Վարդանի Մարտոյանս, հայտարարում եմ, որ երեկ Գյումրիում տեղի ունեցած միջադեպը այս թրքահաճո իշխանությունների կազմակերպած սադրանքն էր։

Մի խումբ մարդիկ հարձակվել են մեր մեքենայի վրա,բռունցքներով, քարերով հարվածել մեքենային ու ոստիկանության ներկայությամբ, մեր հասցեին հայոյանքներ հնչեցրել, որից հետո շարունակել ենք ճանապարհը և այս անգամ մի քանի հոգի քարերով և ձվերով հարվածել եմ մեզ և ստեղծել վթարային իրավիճակ, ինչի արդյունքում տեղի է ունեցել քաշքշուկ։

Այդ ընթացքում տարեց մարդիկ նորից հայհոյում ու փորձում էին ձվերով խփել, ինչը փորձել եմ կանխել։

Ինձ և իմ ընկերներին ճանաչողները լավ գիտեն, որ մենք տարեց մարդու ծեծող չենք, էս ամեն ինչը հստակ կազմակերպված և ուղղորդված սադրանք էր այս անհայրենիք իշխանությունների կողմից, իսկ տեղում ամեն ինչ կազմակերպում էր հայտնի նիկոլական երիտասարդը, որը ոստիկանների թիկունքից կազմակերպում էր ամեն ինչ։

Քիչ առաջ լուրերից կարդացել եմ, որ ինձ կալանավորելու որոշում է կայացվել և հիմա ինքնակամ գնում եմ Գյումրու ոստիկանություն՝ տեղում հասկանալու համար։ Ուզում եմ ասել,որ ինչ տեսակ լկտի սադրանքների էլ դիմեն՝ մեր պայքարը չեն կարող կասեցնել, մեր պայքարը արդար է և հանուն Հայաստանի, հանուն Արցախի է , մենք չենք նահանջելու, մեզ չեն կարող վախեցնել ու մենք մեր պայքարը շարունակելու ենք»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ