Տարբեր առիթներով Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը վերաճանաչի Կարսի պայմանագիրը կամ հայտարարի հողային պահանջատիրությունից հրաժարվելու մասին, բայց Հայաստանը երբեք չի հայտարարել Կարսի պայմանագրի ճանաչման մասին: Ըստ նրա՝ այդ պայմանագիրը ստորագրվել է հայկական թույլ, պարտված իշխանության պարագայում, սակայն հիմա ևս նույն պատկերն է: Այս մասին «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ռուբեն Մելքոնյանը հիշեցրեց մարտին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե թշնամու հետ սահմաններին ժամանակավոր տեղակայվում են սահմանապահներ, մինչև սահմանազատումն ու սահմանագծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը