12 04 2019

Հայաստանը երբեք այսքան մեկուսացված չի եղել. Ռուբեն Հակոբյան



Չէի ցանկանա, որ հայտնվեինք այնտեղ, որտեղ հայտնվել ենք։ Մենք ապրում ենք մի վիճակում, որ յուրաքանչյուր ոք ինքը գիտի, որ ինքն է միակ ճիշտը, միակ օրենքը, և բոլորը կարող են ցիտել վարչապետի պահվածքը։ Այս մասին 5-րդ ալիքի եթերում հայտնեց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով օրերս մաքսատանը տեղի ունեցած միջադեպին, երբ վարչապետը կեղտոտ դրոշի պատճառով մաքսատան աշխատակցին հրահանգեց աշխատանքից ազատման դիմում գրել։ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ վարչապետի հոգեկան անհավասարակշիռ վիճակը մտահոգիչ է և կարող է ծանր իրավիճակի հասցնել, եթե, օրինակ, արտաքին հարթակներում կամ պատերազմի ժամանակ վարչապետը նույն կեցվածքը որդեգրի։

Ռուբեն Հակոբյանը հարցազրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և ՀՀ իշխանությունների օրակարգի բացակայությանը, մարտի մեկի գործին, արդարադատությանը և այլ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ